×


Իսկուհի Հովհաննիսյան.«Թաթան չկարողացավ ներկա լինել»

Շամպայն, հյուրասիրություն եւ ուրախ տրամադրություն` այս մթնոլորտում երեկ երեւանյան ակումբներից մեկում տեղի է ունեցել «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի Իսկուհի Հովհաննիսյանի «Հիմա հերթն իմն ա» տեսահոլովակի շնորհանդեսը, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

Իսկուհի Հովհաննիսյանը


Նախագծից հետո երգարվեստում տեւական դադար վերցրած երգչուհին մեզ հետ զրույցում հայտնել է, թե ինչն է խանգարել իրեն ավելի շուտ նոր աշխատանք ներկայացնել.«Այս ընթացքում ամուսնացել եւ բալիկ եմ ունեցել: Այժմ որդիս գրեթե մեկ տարեկան է ու մայրիկից այնքան էլ կախված չէ»:

Իսկուհին, ով եղել է Թաթայի թիմից ու հասել մինչեւ եզրափակիչ, սիրելի մարզչին եւս հրավիրել էր երեկույթին.«Բայց նա չկարողացավ ներկա լինել: Իհարկե, հասկանում եմ, որ զբաղվածությունը մեծ է: Քանի որ դադարը երկար էր, մտածեցի` գուցե հանդիսատեսը մոռացած կլինի ինձ, եւ շնորհանդեսը նորից երգելու հիանալի հնարավորություն էր»:

Գեւորգ Մարտիրոսյանը եւ Գնել Ուլիխանյանը


Ներկաները, որոնց թվում էին երգիչներ Գեւորգ Մարտիրոսյանը, Նարեկ Մակարյանը, դերասան Գնել Ուլիխանյանը եւ այլք, ոչ միայն առաջին անգամ դիտել են «Հիմա հերթն իմն ա» երգի տեսահոլովակը, այլեւ նվեր են ստացել մակագրությամբ սկավառակը: Մեծ էկրանին ցուցադրվել է նաեւ երգչուհու մասին պատմող տեսանյութ:

Իսկուհի Հովհաննիսյանի նոր տեսահոլովակի շնորհանդեսին


Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW