Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում րոպեներ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակիչը: Երգի համաեվրոպական մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հրաշալի ելույթով հաղթահարեց այս փուլը եւ հաղթանակի համար կպայքարի մայիսի 14-ին կայանալիք եզրափակչում:
Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ 2016»-ի եզրափակչում է
Իվետա Մուկուչյանի հետ առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցողներից եզրափակիչ են անցել նաեւ Նիդերլանդների, Հունգարիայի, Խորվաթիայի, Ավստրիայի, Չեխիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Կիպրոսի, Մալթայի ներկայացուցիչները:
Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ 2016»-ի եզրափակչում է
Իվետա Մուկուչյանն այսօր ելույթ ունեցավ 7-րդ համարի ներքո՝ կատարելով «LoveWave» երգը: Մեր մասնակցի ելույթը կարող եք դիտել ստորեւ:
Նշենք, որ հայաստանյան պատվիրակությունը բացի եռագույնից, դահլիճում ծածանել է Արցախի դրոշը: Իվետա Մուկուչյանի` Արցախի դրոշով լուսանկարը բուռն արձագանքի է արժանացել:
BRAVO.am-ը հաղթանակ է մաղթում մեր գեղեցկուհի ներկայացուցչին:):
BRAVO.am
Լուսանկարները՝ Իվետա Մուկուչյանի ֆեյբուքյան էջից եւ eurovision.tv-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: