×


Իրինա Շեյք. “Սիրում եմ բրազիլական նեղլիկ բիկինի հագնել’’

Քրիշտիանո Ռոնալդուի ապագա կինը՝ մոդել Իրինա Շեյքը, համագործակցում է կոշկեղեն արտադրող իսպանական  “XTi”-ի հետ եւ հենց ինքն էլ  դարձել է բրենդի գովազդային արշավի դեմքը: 26-ամյա գեղեցկուհին նկարահանվել է գովազդային ֆոտոշարքում, նաեւ խոսել իր ոճի մասին:

Իրինա Շեյքը


Ի՞նչ է կրում Իրինան լողափում հարցին մոդելը հետեւյալ պատասխանն է տվել. “Սիրում եմ բրազիլական նեղլիկ բիկինի հագնել, եւ դրա պատճառով մարդիկ կարծում են, թե Բրազիլիայից եմ: Սիրում եմ թեթեւ արեւայրուք ունենալ, իսկ այդ դեպքում բիկինին պարզապես իդեալական է: Տանը բիկինիների մեծ հավաքածու ունեմ’’:

Իրինա Շեյքը


Մոդելի խոսքերով՝ կինը պետք է սեքսուալ զգա իրեն այն հագուստի մեջ, որը կրում է. “Պետք է հարմարվես ինքդ քեզ հետ: Հարմարավետ հագուստ եմ սիրում, որը պետք է իմ երկրորդ մաշկը լինի, որպեսզի չխանգարի: Ես լիովին համոզված եմ, որ ցանկացած կին կարող է սեքսուալ եւ գեղեցիկ տեսք ունենալ, քանի որ գեղեցկության չափանիշներ չկան: Բայց ամենից կարեւոր նախապայմանը գեղեցիկ եւ հարմար ներքնազգեստ հագնելն է’’:

Իրինա Շեյքը


Իրինա Շեյքը նկարագրել է իր ոճը՝ ասելով, որ այն թեթեւ է ու մաքուր,  նշել է՝ վերջերս վինտաժային հագուստ է գնում:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW