«Victoria’s Secret»-ի երեկվա շքեղ ցուցադրությունից հետո ամենաքննարկվող թեման Իրինա Շեյքի հղիությունն է: Համացանցը պարզապես ողողված է շոուից հետո տարածված լուսանկարներով, որտեղ ակնհայտ է մոդելի կլորացած փորիկը:
Իրինա Շեյքը
Հիշեցնենք, 30-ամյա Իրինա Շեյքը հանդիպում է 41-ամյա դերասան Բրեդլի Քուփերի հետ 2015 թվականից: Եթե հղիության լուրերը հաստատվեն, երկուսի համար էլ փոքրիկը կլինի առաջին երեխան:
Իրինայի ու Բրեդլիի գործակալները դեռեւս չեն հաստատել նորությունը, ուստի առաջարկում ենք դիտել լուսանկարներն ու անել սեփական հետեւությունները:):
BRAVO.am
Աղբյուրը՝ harpersbazaar.com


×
8,603





