Ռուս հայտնի մոդել Իրինա Շեյքը եւ Մադրիդի “Ռեալի” ու Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիշտիանո Ռոնալդուն որոշել են պսակադրվել “Եվրո-2012”-ի ավարտից 11 օր հետո: BBC-ի տվյալներով` “աստղային” զույգի հարսանիքը կկայանա 2012-ի հուլիսի 12-ին:
Իրինա Շեյքը
Մինչ հարսի զգեստով հանրության առջեւ ներկայանալուն, գեղեցկուհին շարունակում է ներկայանալ կիսամերկ լուսանկարներով, որոնք կզարդարեն տարբեր ամսագրերի շապիկներն ու էջերը, իհարկե, նաեւ ամուսնությունից հետո. Իրինայի ֆուտբոլիստ ապագա ամուսինը խրախուսում է սիրելիի մոդելային գործունեությունը:):
Այսօր ներկայացնում ենք աղջկա` “Sports Illustrated” ամսագրի հատուկ թողարկման համար արված լուսանկարները: Շեյքը հանդես է եկել տարբեր լողազգեստներով, որոնք մեկ ընդհանրություն ունեն. չեն թաքցնում 1 մետր 78 սանտիմետր հասակով մոդելի գեղեցիկ կազմվածքը:):
Իրինա Շեյքը
Նշենք, որ Միացյալ Նահանգներում մեծ հեղինակություն վայելող այս ամսագրի հետ մոդելը համագործակցում է ամեն տարի` սկսած 2007 թվականից: 2011-ին Իրինան դարձել է ռուս առաջին մոդելը, որը հայտնվել է “Sports Illustrated Swimsuit Edition”-ի շապիկին:
Ի դեպ, իր էկզոտիկ գեղեցկության համար նա պարտական է արեւելյան ծագմամբ հորը, որին կորցրել է վաղ հասակում: Երաժշտության դասատու մայրն էլ ստիպված է եղել երկու տեղ աշխատել` երկու աղջիկներին կերակրելու համար:
Իրինա Շեյքը
Մոդելի կարիերան Իրինա Շեյքը սկսվել է Չելյաբինսկում կայացած “Սուպերմոդել 2004” գեղեցկության մրցույթում հաղթանակով: 2005-ից աղջիկը որպես մոդել աշխատել է Եվրոպայում, այնուհետեւ Միացյալ Նահանգներում:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Sports Illustrated
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: