“Սա նվեր է այն բանի համար, որ պատրաստվում ես ինձ աղջիկ պարգեւել”. տարեդարձի առթիվ այս խոսքերով է Ռոլանդ Պողոսյանը շնորհավորել սիրելի կնոջը` Լայանային, եւ նվիրել ադամանդե շքեղ մատանի: Երգչուհին երեկ` նոյեմբերի 12-ին, դարձել է 29 տարեկան:
Ռոլանդ Պողոսյանը եւ Լայանան
“Այս տարի ծննդյանս օրը մեծ շուքով չենք նշել. ներկա էին ամուսնուս ծնողներն ու ընտանիքիս անդամները: Բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել: Շնորհակալ եմ ուշադրության համար: Զգացողություններս բոլորովին այլ են. իմ սրտի տակ արդեն ուրիշ սիրտ էլ է բաբախում: Ես եւ ամուսինս սպասում ենք բալիկի լույս աշխարհ գալուն”,-BRAVO.am-ին ասել է հոբելյարը:
Ի դեպ, երգչուհին տոնական տորթը նվեր է ստացել մասնագիտությամբ խոհարար եղբորից.“Այս տարի որոշեց իր ունակություններով զարմացնել ինձ:)”: Մոմերը փչելիս Լայանան հետաքրքիր երազանք է մտապահել. ցանկանում է հետագայում երկվորյակ լույս աշխարհ բերել:
Ռոլանդ Պողոսյանի նվերը կնոջը` Լայանային
Լայանայի եւ Ռոլանդի առաջնեկը կծնվի մարտին: Զույգը որոշել է երեխային Էլինա անվանակոչել:
BRAVO.am-ը շնորհավորում է Լայանային` մաղթելով թեթեւ հղիություն եւ երազանքների իրականացում:):
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լայանայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: