Քիրա Նայթլին վերջերս որոշեց աշխարհին ցույց տալ, թե ինչպիսի տեսք ունի իր կուրծքն իրականում, հիմա էլ համացանցում հայտնվել են Լարա Սթոունի նոր` “Photoshop”-ի չենթարկված լուսանկարները, որոնք արվել են “System Magazine” ամսագրի համար:
Լարա Սթոունը
30-ամյա սուպերմոդելը առաջին անգամ մայրանալուց մեկուկես տարի անց համաձայնել է մերկանալ Յուրգեն Թելլերի ֆոտոխցիկի առջեւ` պայմանով, որ լուսանկարները համակարգչային ծրագրերի միջոցով չեն մշակվի, իսկ նպատակը հետեւյալն է` ցուցադրել, թե ինչպիսին է իր կազմվածքը ծննդաբերությունից հետո:
Լարա Սթոունը
Լարայի առաջնեկը` Ալֆրեդը, ծնվել է 2013 թվականի մայիսին: Նշենք, որ մոդելը տարիներ շարունակ եղել է “Calvin Klein” ապրանքանիշի դեմքը, հայտնի է նաեւ “Prada”, “Louis Vuitton”, “Versace” նորաձեւության տների հետ իր համագործակցություններով:
BRAVO.am
Աղբյուրը` “System Magazine”


×
8,205






