Լեդի Գագան եւ Թեյլոր Քինին հանդիպեցին “You and Me’’ տեսահոլովակի նկարահանման հրապարակում: Երգչուհին ջրահարսն էր, տղան` իր սիրեցյալը: Հետո նրանք իրենց սիրավեպն էկրանից տեղափոխեցին իրական կյանք:
Լեդի Գագան եւ Թեյլոր Քինին
Զույգը բաժանվեց, նորից միացավ, եւ հիմա նրանց անձնական կյանքում կարծես ամեն ինչ լավ է: Դա է վկայում Լեդի Գագայի պաշտոնական կայքում տեղադրած լուսանկարը, որտեղ “Արնախումի օրագրերը” ֆիլմի հերոսը լողավազանում գրկել է կիսամերկ սիրելիին:):
Լեդի Գագան
Օրեր առաջ Գագան “Թվիթեր”-ի իր էջում տեղադրել է մեկ այլ լուսանկար, որտեղ 26-ամյա երգչուհին, ինչպես եւ սպասելի էր, կրկին մերկ է:): Նշենք, որ էպոտաժի թագուհին այժմ աշխատում է իր նոր` “ARTPOP” կոչվող ձայնասկավառակի վրա, “ֆեյսբուքյան” իր էջում էլ լուսանկար է տեղադրել՝ երկրպագուներին ցուցադրելով ձայնասկավառակի անվամբ նոր դաջվածքը:
Լեդի Գագան
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
9,626






