×


Լիա Զախարյանը

Լիա Զախարյան.«Բոլորին չեմ կարող ասել, որ…»

Լիա Զախարյանի եւ Սարո Թովմասյանի համագործակցության մասին արդեն պատմել ենք: Ամռանը դերասանուհին նկարահանվել է երգչի «Խոստանում եմ» տեսահոլովակում: Օրեր առաջ Լիան նոր ֆոտոշարք է իրականացրել, որը կրում է «Մայրամուտ» խորագիրը: Ինչպես նշել է, նման կերպար ստեղծելու առաջարկը ստացել է վերոնշյալ հոլովակի նկարահանման ժամանակ:

Լիա Զախարյանը


«Գաղափարը ոճաբան, դիմահարդար Սյուզաննա Մարտիրոսյանինն է, ում հետ նախկինում էլի աշխատել եմ: Առաջարկեց գույների եւ կերպարի միջոցով պատկերել բնության այդ երեւույթը: Նա իմ դեմքը նմանեցնում է արեւի, նշում է`պատկերել է արեւ`իր արեւի դեմքին:)»,-BRAVO.am-ին ասել է նա:

Լիայի խոսքով` մինչ լուսանկարվելը հանդիպել է դիմահարդարի հետ, քննարկել են կերպարը, որոշել գույները, երանգները: Իսկ նկարահանման օրը բարդ, բայց շատ հաճելի է անցել.«Գրեթե 5 ժամ առանց դադարի աշխատել ենք: Շատ դժվար էր, բայց վերջում ստացանք սպասված արդյունքը: Լուսանկարները նայելիս ինձ չտեսա, այլ բնության այդ հրաշք երեւույթը` մայրամուտը: Անսովոր էր»:

Լիա Զախարյանը


Ֆոտոշարքն ավարտելուց հետո նա անմիջապես գնացել է նկարահանման հրապարակ: Ինչպես նշել է՝ բոլորը զարմացել են, չեն ճանաչել, իսկ սերիալի դիմահարդարին այն իսկապես դուր է եկել, անգամ համոզել է ամբողջությամբ չմաքրել:

Ի դեպ,  դերասանուհին կերպարի վերաբերյալ տարբեր կարծիքներ է լսել: Շատերն ասել են, թե նա առանց դիմահարդարման ավելի գեղեցիկ է: Լիան համամիտ է այդ կարծիքին, սակայն նշում է՝ ոչ բոլորին կարող է ասել, որ դա ընդամենը թեմատիկ դիմահարդարում է՝ հատուկ միջոցառման ու լուսանկարահանման համար:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Մաշա Չիթչյանի, Աշխեն Կոստանդյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW