×


Լիա Զախարյանի հանգստի լուսանկարներն ու սիրավեպ չունենալու պատճառը:)

Լիա Զախարյանն այս ամառ իր հնգօրյա հանգիստն անցկացրել է Բաթումիում: Ծովափնյա քաղաքում դերասանուհին տատիկի եւ մտերիմ ընկերուհու հետ հասցրել է հաճելի ժամանակ անցկացնել, իսկ լուսանկարները տրամարդել է BRAVO.am-ին:

Լիա Զախարյանը


«Աշխատանքային գերզբաղվածության պատճառով հեռու երկիր մեկնելու ժամանակ չունեի: Մեկ օրում որոշեցինք, հավաքեցի իմ ու տատիկիս իրերն, ու ճանապարհ ընկանք: Վարդավառի օրն անձնագիրս ջրվել էր, ու, անկեղծ ասած, հույս չունեի, որ կկարողանամ հատել սահմանը: Բարեբախտաբար, սահմանապահները շատ խիստ չգտնվեցին իմ հանդեպ, ու կարողացա մի քանի օր կտրվել հայաստանյան շոգերից ու ծովում գտնել իմ հանգիստը: Հասցրել եմ վայելել առողջարար աղի ջուրը, մաշկի համար շատ անհրաժեշտ խոնավ օդը: Տեսարժան վայրեր ու ժամանցի կենտրոններ եմ այցելել: Օգտվել եմ վրացական խոհանոցի համադամ ուտեստներից»,- պատմել է Լիան:

Գնումների սիրահար դերասանուհին հանգստի համար նախատեսած ժամանակը ուրիշ որեւէ բանի վրա չի ծախսում.«Հագուստի կամ աքսեսուարների հարցում ես մի փոքր բծախնդիր եմ, դրա համար հանգստի մեկնելիս նմանատիպ ոչ մի խանութ չեմ գնում, որ անիմաստ ժամանակ չծախսեմ: Վրաստանից ինձ հետ մի քանի հուշանվեր ու համեմունքներ եմ բերել»:

Լիա Զախարյանը


Լիան խոստովանել է, որ իր բոլոր արձակուրդներն արկածներով լի են եղել. «Կապ չունի` ուր եւ որքան ժամանակով եմ մեկնել, եթե մտերիմ ընկերներիս հետ եմ եղել, անպայման անմոռանալի ու արկածներով լի օրեր ենք անցկացրել: Ճամփորդական սիրավեպեր դեռ չեն եղել, քանի որ ափսոսում եմ ժամանակս ժամանակավոր բաների վրա ծախսել»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին