×


Լիդիայի եւ Գագիկի կրտսեր որդու առաջին լուսանկարները

Դերասան-ամուսիններ Գագիկ Մկրտչյանի եւ Լիդիա Գրիգորյանի կրտսեր որդին արդեն ֆոտոշարք ունի: Փոքրիկ Դավիթի առաջին լուսանկարները դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին եւ խոսել տղաների մասին:

Փոքրիկ Դավիթը


«Պատասխանատվությունս կրկնապատկվել է, չնայած՝ հիմա ավելի հանգիստ եմ, քանի որ ընթացքին արդեն ծանոթ եմ»,-նշել է Լիդիան:

Դերասանուհին ծննդաբերությունից 20 օր անց բեմ է բարձրացել եւ ներկայացում խաղացել.«Դժվար է դասավորել գրաֆիկը, բայց այստեղ օգնության է գալիս մայրս: Իր շնորհիվ կարողանում եմ Էդուարդին դպրոց ճանապարհել, իսկ երեկոյան, երբ աշխատանքից վերադառնում է, ես եմ գնում աշխատանքի»:

Գագիկի եւ Լիդիայի որդիները


Խոսելով ֆոտոշարքի եւ տղաների հարաբերությունների մասին՝ Լիդիան ասել է. «Էդուարդը շատ է սիրում եղբորը, անընդհատ համբուրում է, անգամ փողոցում զբոսնելիս անծանոթներին ցույց է տալիս, որ եղբայր ունի: Չնայած՝ զգում եմ, որ թեթեւ խանդ կա, որովհետեւ ավելի է ակտիվանում, երբ փոքրն արթուն է լինում, ուզում է ուշադրությունն իր կողմ բերել: Իսկ ֆոտոշարքի ժամանակ շատ ակտիվ ու անհանգիստ էր, ուզում էր՝ իրեն ավելի շատ նկարեինք, նեղվում էր, երբ եղբորը մենակ էինք նկարում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Կետիկյան» ստուդիայի

Կարդալ ավելին

Quality Sign BW