Լիլուի «Հայերով» երգի տեսահոլովակի շնորհանդեսին անդրադարձել ենք: Շուտով երգչուհին նոր աշխատանք կներկայացնի: «Թույն ա»`այսպես է կոչվում երգը, որի հոլովակի նկարահանումներն արդեն ավարտվել են: Երգի խոսքերի հեղինակը Վլադիմիր Պողոսյանն է, երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը, ռեժիսորը Գեւորգ Ճուղուրյանն է: Լիլուն BRAVO.am-ին հայտնել է, որ ներկայանալու է բոլորովին նոր ոճով, որի հեղինակն իր մտերիմ ընկեր, ոճաբան Կարեն Մադաթյանն է:
Տեսահոլովակի հերոսը դերասան, մոդել Նիկո Պեպաժն է, ով հայտնի է Սելենա Գոմեսի, Քեթի Փերի եւ այլ հայտնիների հետ իր համագործակցություններով.«Նա շատ տաղանդավոր է: Պետք է խոստովանեմ, որ դժվարանում էի նրա հետ հանդես գալ դերասանուհու կարգավիճակում: Աղջկա եւ տղայի սիրո պատմություն ենք ներկայացնում, որտեղ աղջիկը չի կարողանում ներել իր սիրած տղայի արարքը: Փակագծերը չբացելով՝ նշեմ, որ պրեմիերան կկայանա հունիսի 21-ին»,- ասել է երգչուհին եւ հավելել, որ օրը հատուկ են ընտրել՝ որպես նվեր ոճաբան Կարեն Մադաթյանի տարեդարձին:
Լիլուն
Խոսելով նկարահանումներից՝ Լիլուն ասել է, որ ընթացքը բավական հետաքրքիր է եղել.«Նիկո Պեպաժի հետ նկարահանման ժամանակ մի քանի անգամ վախեցել եմ նրա բորբոքված խաղից, իսկ Կարենն այդ ընթացքում Snapchat-ի ծիծաղելի դեմքերով նկարում էր մեզ: Մի խոսքով՝ անպատմելի ուրախ նկարահանումներ էին: Մինչեւ տարեվերջ մեկ այլ տեսահոլովակ էլ կթողարկեմ, նաեւ կլինի համատեղ աշխատանք Dj Jilbert-ի հետ. «Մարտիկի երգը» կներկայացնենք նոր գործիքավորմամբ»:
Երգչուհու հետ խոսել ենք նաեւ որդու`Ռոբերտի մասին: Լիլուն նշել է՝ նա շատ խելացի է եւ իրեն դժվարության առջեւ չի կանգնեցնում: Մայրիկի զբաղված լինելու դեպքում Ռոբին խնամում է տատիկը: Միասին հաճախ են հանգստյան օրերն անցկացնում բնության գրկում եւ ժամանցի վայրերում:
«Ռոբերտը տանել չի կարողանում տեսախցիկը եւ չի սիրում գտնվել բազմության մեջ, հետեւաբար, հեռու եմ պահում նրան աշխատանքից: Այս պահին նա մի քանի լեզու է ուսումնասիրում:), այդ պատճառով անհասկանալի լեզվով է խոսում: Մի քանի հստակ բառ, այնուամենայնիվ, ասում է: Եթե մի բան իրեն շատ է դուր գալիս, ասում է` «շա-շա»:)»,-եզրափակել է երգչուհին:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի//Bravo.am
Լուսանկարները՝ Լիլուի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: