“Pirelli” ընկերությունը ներկայացել է հայտնի օրացույցի նոր տարբերակը` նախատեսված 2015 թվականի համար: 12 մոդել, որոնք տարբերվում են արտաքին տվյալներով, տարիքով եւ ապրելակերպով, ամբողջովին մերկացել են ֆեշն-լուսանկարիչ Սթիվեն Մեյզելի ֆոտոխցիկի առջեւ, ֆոտոշարքի ոճով զբաղվել է Կարին Ռոյթֆելդը:
Նատալյա Վոդյանովան
Եվ այսպես, “Միսս հունվարը” Ադրիանա Լիման է, “Միսս փետրվարը”` Նատալյա Վոդյանովան, մարտին բարեմասնությունները ցուցադրելու հերթը Ջոան Սմոլինն է, ապրիլին բոլորի աչքի առջեւ կլինի մերկ Քենդիս Հաֆինը, ով, ի դեպ, նախագծին մասնակցող առաջին “+ չափսի” մոդելն է:
Քարեն Էլսոնը
“Միսս մայիսը” Քերոլին Մերֆին է, “Միսս հունիսը”` Աննա Իվեսը, այնուհետեւ իրար են հաջորդում Քեմերոն Ռասելը(հուլիս), Սաշա Լուսը(օգոստոս), Քարեն Էլսոնը(սեպտեմբեր), Իզաբել Ֆոնտանան(հոկտեմբեր), Ջիջի Հադիդը(նոյեմբեր) եւ Ռաքել Ցիմերմանը(դեկտեմբեր):
Սաշա Լուսը
Նշենք, որ “Pirelli”-ի թողարկած էրոտիկ օրացույցների շարքում ամենատարբերվողն այս տարվանն է: “Pirelli 2014”-ում մոդելները մերկ չեն, նրանց միավորում է բարեգործական տարբեր նախագծերում ներգրավված լինելու հանգամանքը, իսկ նպատակն է ցույց տալ, որ կինը սեքսուալ է նաեւ հագուստով:
BRAVO.am
Աղբյուրը` Pirelli
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: