Ժամանակին ներքնազգեստն ավելի շատ հագուստ էր հիշեցնում եւ ոչ թե այն, ինչ սովոր ենք տեսնել այսօր: Պանտալոնները միայն 1940-ականներին համեմատաբար ազատ, հարմարավետ ու գեղեցիկ կիսավարտիքներ դարձան, իսկ արդեն 1970-ականներին դիզայներները սկսեցին կանանց առաջարկել սեքսուալ ներքնազգեստների հավաքածուներ:
Իրնա Շեյքը
Այսօր արդեն աշխարհը ողողած է ներքնազգեստ արտադրող ապրանքանիշներով, որոնք իրենց հավաքածուները գովազդելու համար դիմում են գեղեցիկ կազմվածքով աղջիկների օգնությանը:): Տասնյակ սուպերմոդելներ իրենց կարիերայի բարձունքին են հասել` հենց այդպիսի գովազդային ֆոտոշարքերում նկարահանվելով:
Ադրիանա Լիման
Ներքնազգեստ գովազդող ամենահայտնի մոդելներից է բրազիլուհի Ադրիանա Լիման: Նա 14 տարի է` “Victoria`s Secret” ապրանքանիշի “հրեշտակներից” մեկն է: Վայրի գեղեցկության շնորհիվ Լիման այսօր ամենաբարձր վարձատրվող մոդելներից է: Ի դեպ, 2010 թվականին հենց նրան էր վստահված ցուցադրել 2 միլիոնանոց “Bombshell Fantasy” կրծկալը:
Միրանդա Քերը
Դերասան Օրլանդո Բլումի կինը` Միրանդա Քերը, գերեց նորաձեւության աշխարհն իր նրբությամբ ու գեղեցկությամբ: Ավստրալիացի մոդելը համագործակցել է համաշխարհային համբավ ունեցող տասնյակ բրենդերի հետ, ներքնազգեստ ցուցադրելու գործում շատերի համար նա անփոխարինելի է:):
Իրնա Շեյքը
Հայտնի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի ընկերուհին` Իրնա Շեյքը, բազմաթիվ տղամարդկանց երազանքների կինն է: “Agent Provocateur”-ի` վերջերս թողարկված էրոտիկ հոլովակում ներքնազգեստ գովազդող մոդելի ներկայությունը բուռն արձագանքի է արժանացել:):
Քեյթ Մոսը
Սկանդալային մոդել Քեյթ Մոսը հայտնի է դարձել 1990-ականներին եւ այսօր էլ չի դադարում հայտնվել ամենահեղինակավոր ամսագրերի շապիկներին` հիմնականում մերկ կամ ներքնազգեստով:): Նա եւս համարվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը:
Հայդի Քլումը
Հայդի Քլումը չորս երեխայի մայր է, հաջողակ հեռուստահաղորդավարուհի: Նա նույնպես մոդելի իր կարիերան սկսել է` ներքնազգեստ ցուցադրելով:):
Ժիզել Բունդհենը
Ամենաբարձր վարձատրվող մոդելների թվում է նաեւ Ժիզել Բունդհենը: Ժամանակին նա Լեոնարդո ԴիԿապրիոյի սիրելին էր, իսկ այսօր արդեն ամուսնացած կին է ու երկու երեխայի մայր: Ժիզելը շարունակում է լուսանկարվել ներքնազգեստի գովազդներում ու ցուցադրել գեղեցիկ կազմածքը:
Ռոզի Հանինգթոն-Ուայթլին
Անգլիացի մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին նուրբ է, սեքսուալ ու գրավիչ: Քննադատների խոսքով` ներքնազգեստ ցուցադրելու տաղանդն այս գեղեցկուհու դեպքում բնատուր է:):
Քենդիս Սուեյնփոլը
Քենդիս Սուեյնփոլն առաջին հարավաֆրիկյան մոդելն է, ում շնորհվեց “Victoria`s Secret” ապրանքանիշի “հրեշտակ” տիտղոսը: Նա աշխարհի ամենասեքսուալ մոդելների տասնյակում է:
BRAVO.am
Աղբյուրը` Vev.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: