×


Լուիզա Ղամբարյան.“Մի քանի ժամ տեւած ուշագնացություն չեմ ունեցել”

Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն` նոյեմբերի 2-ին Թալինի շրջանի Հակո գյուղում Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմի զանգվածային տեսարանի նկարահանումների ժամանակ կտրուկ վատացել է Լուիզա Ղամբարյանի ինքնազգացողությունը, եւ նա ուշագնաց է եղել: BRAVO.am-ը քիչ առաջ կապ է հաստատել դերասանուհու հետ, որը հեռախոսազրույցի ընթացքում բավական առույգ ձայնով նշել է, որ լուրը ուռճացված է եւ մասամբ է համապատասխանում իրականությանը:

Լուիզա Ղամբարյանը


“Հավատացեք, ներկայացված է շատ վառ եւ ոչ իրական գույներով: Նկարահանվում էր գաղթի ճանապարհի տեսարան, որի ընթացքում ինձ վատ զգացի: Նկարահանումը դադարեցվեց, բժիշկը չափեց ճնշումս, դեղ տվեց եւ վերջ. մի քանի ժամ տեւած ուշագնացություն չեմ ունեցել: Դա կապված էր միայն կերպարիս հետ, որովհետեւ տվյալ հոգեվիճակը բավական մեծ էներգիա էր պահանջում… Շատ ծանր ու ազդեցիկ տեսարան էր նկարվում: Երեւի, ունենալով գենետիկ հիշողություն` վերապրեցի հայ կնոջ գաղթի ճանապարհը”,-մեզ հետ զրույցում նշել է նա:

Լուիզա Ղամբարյանը


Լուիզա Ղամբարյանի հավաստմամբ` դադարից հետո նկարահանումն ընթացել է իր հունով.“Չեմ կարող ասել, թե ինչու է չափազանցված ներկայացվել, ամեն ինչ նորմալ է: Բոլորիդ մաղթում եմ աշխատանքային բեղուն օր եւ առողջություն”:

Նա տեղեկացրել է, որ ֆիլմի աշխատանքային վերնագիրը “Հիշողություն” է, բացի իրենից, դերասանական կազմում են Արտաշես Ալեքսանյանը, Արա Դեղտրիկյանը, Սամվել Օհանյանը եւ այլք:

BRAVO.am
Լուսանկարները` Վիգեն Մնոյանի եւ Լուիզա Ղամբարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին