Երեւանում շուտով կանցկացվի Հայաստանի լուսանկարչական միջազգային առաջին փառատոնը (1st Armenian International PhotoFest): Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 28-ը նախատեսված ՖոտոՖեսթի խորագիրն է՝ «Եղիր ինքնատիպ»:
Փառատոնն իր տեսակի մեջ առաջինն է լինելու Հայաստանում եւ բաց է բոլոր արվեստագետների համար՝ առանց սահմանափակումների:
ՖոտոՖեսթի հյուրերի թվում են արվեստագետներ Գերմանիայից, Ճապոնիայից, Իտալիայից, Իսպանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ այլ երկրներից:
Միջազգային փառատոնը մասնակցներին հնարավորություն կտա ոչ միայն մասնակցել ֆոտոմրցույթին եւ հանդիպել գործընկերների ամբողջ աշխարհից, այլ նաեւ բացահայտել Հայաստանն՝ իր բազմադարյա պատմությամբ:
ՖոտոՖեսթի թեմաները համապատասխանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը կանանց հզորացման եւ մարդկության մշակութային ժառանգության պահպանման հարցում եւ «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության» «Ապրել միասին» խորագրին:
BRAVO.am
Աղբյուրը՝ amphotofestival.com


×
10,325






