×


Լուսին Վարդանյան.«Աղջիկս երջանիկ է, որ մաման ու պապան կրկին միասին են»

Դերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանն ամիսներ  տեւած բաժանությունից հետո հաշտվել են եւ կրկին միասին են ապրում։ Ուրախալի լուրը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է Լուսինը` նշելով, որ ընտանիքի վերամիավորումն անսպասելի է եղել իրենց շրջապատի մարդկանց համար.«Մեզ սիրող մարդիկ նախ զարմացան, ապա սրտանց ուրախացան։ Ես ու Վահագնը միասին եկանք այն որոշման, որ եղած խնդիրները պետք է լուծենք»։

Լուսին Վարդանյանը` դստեր հետ


2013 թվականի ապրիլին ամուսնացած զույգը եւ նրանց դուստրը՝ 2,5 տարեկան Ռուզաննան, օրերս էլ միասին նշել են Վահագնի ծննդյան տարեդարձը.«Բաժանումից հետո երկուսս էլ սկսեցինք ավելի կարեւորել այն, ինչ միասին էինք ստեղծել, գիտակցեցինք, որ ընտանիքը բարձր արժեք է եւ հանուն մեր ստեղծածի արժե պատճառները հասկանալ ու խնդիրները լուծել։ Իհարկե, երեխան կարեւոր առիթ էր, որ վերամիավորվենք, բայց ոչ միայն երեխան, որովհետեւ եթե մարդիկ իրար ատում են, չեմ կարծում, թե երեխայի համար պետք է միավորվել, քանի որ այդ մթնոլորտում նա ավելի շատ կտուժի»:

Լուսինի փոխանցմամբ` ծնողների հաշտությունից հետո 2,5 տարեկան Ռուզաննան բարձր տրամադրություն ունի.«Աղջիկս շատ բան է գիտակցում, այս ընթացքում նա սթրեսային փուլում եղել է։ Կարեւորը` հիմա գիտի, որ մաման ու պապան իր կողքին են։ Գրեթե ամեն օր աղջիկս ու ամուսինս ինձ հետ գալիս են թատրոն, միասին զբաղվում են, մինչեւ ես ավարտում եմ փորձերը»։

Վահագն Խաչատրյանը` դստեր հետ


Այժմ Լուսինը Երեւանի դրամատիկական թատրոնում զբաղված է Ժան Նշանյանի նոր բեմադրության փորձերով, զուգահեռ նկարահանվում է «Երանի» սերիալում, իսկ Վահագնը նկարահանվում է «Ուրիշի հոգին» սերիալում, նաեւ աշխատում է որպես բուքմեյքեր.«Գաղտնիք չէ, որ դերասանները բարձր աշխատավարձ չեն ստանում, եւ երբ ցանկանում ես ընտանիքդ լավ պահել, ոչ թե գոյատեւել, պետք է կողմնակի գործով զբաղվես։ Բայց Հայաստանում կան լավ վաստակող դերասաններ, ինչը կապված է հաջողակ լինելու, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու, նաեւ տաղանդի ու նպատակասլացության հետ»։

BRAVO.am
Լուսանկարները՝  BRAVO.am-ի եւ Լուսին Վարդանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW