Իրինա Թովմասյանը երեկ` փետրվարի 4-ին, “Կամի” ակումբում իր մայրիկի, քրոջ, ամուսնու, ավագ դստեր եւ ընկերուհիների հետ նշել է ծննդյան 33-ամյակը: Երեկույթի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:
Լուսինե եւ Իրինա Թովմասյանները
Ներկաների պարային տրամադրությունն ապահովել է Մարտա Կիրակոսյանն` իր բենդի հետ: Մայրիկին անակնկալ է մատուցել 12-ամյա Մեգին` կատարելով նոր` “Իմ մայրիկ” երգը.“Տեղյակ էի, որ ձայնագրվել է, բայց նաեւ գիտեի, որ վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ եւ միայն մարտի 8-ին կկարողանամ լսել”,-մեզ հետ զրույցում նշել է հոբելյարը:
Իրինա Թովմասյանի ծննդյան տարեդարձին
“Միսս Հայաստան 2001” տիտղոսը կրող 33-ամյա գեղեցկուհին վերջին տարիներին իր ծննդյան տորթի մոմերը փչում է ավագ դստեր հետ.“Մեր երազանքները գրեթե միշտ համընկնում են”,-ասել է նա եւ հավելել, որ ամուսինն ու Մեգին իրեն շնորհավորել են ուղիղ կեսգիշերին.“Աղջիկս այնքան մտածված ու գեղեցիկ շնորհավորեց. հուշանվերներ էր գնել, բացիկի մեջ էլ ջերմ մաղթանքներ էր գրել… Աննկարագրելի է, կարծես, իմ ընկերուհին լինի: Իսկ փոքր աղջիկս, երեւի իմանալով, որ մայրիկի ծնունդն է, ուղիղ 12 ժամ հանգիստ քնեց. հաճելիորեն զարմացել էի:)”:
Իրինա եւ Լուսինե Թովմասյաններն` իրենց մայրիկի եւ Մեգիի հետ
Փետրվարի 4-ը Թովմասյան քույրերի համար նշանավորվել է նաեւ այն հանգամանքով, որ Լուսինեի առաջնեկը քառասուն օրական է դարձել.“Երեխային եկեղեցի տարանք: Խորհրդանշական եւ հաճելի օր էր, եւ դրանից լավ նվեր չէր էլ կարող լինել”:
Իրինան սիրում է նվերներ ստանալ.“Բայց չեմ սիրում, երբ նախապես հարցնում են` ինչ նվիրել: Ինձ համար ամենակարեւորն այն էր, որ իմ սիրելի մարդկանց հետ նշեցի տարեդարձս եւ որպես լավ օր միշտ կհիշեմ”:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: