Այսօր առավոտյան ժամը 7:30-ին լույս աշխարհ է եկել հայկական մի շարք տեսահոլովակների ռեժիսոր, օպերատոր Կարեն Ստեփանյանի (KS) եւ լրագրող, հաղորդավարուհի Աելիտա Չիլինգարյանի առաջնեկը:
Կարեն Ստեփանյանը եւ Աելիտա Չիլինգարյանը
BRAVO.am-ի հետ զրույցում նորաթուխ հայրիկն ասել է, որ դեռ չեն կողմնորոշվում իրենց նորածին որդու անվան ընտրության հարցում.“Մի քանի տարբերակ կա, մնում է` վերջնական որոշում կայացնենք:)”:
Կարեն Ստեփանյանի փոխանցմամբ` դեռ չի կարողանում խոսել իր զգացողությունների մասին.“Չափազանց ուրախ եմ ու դեռ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում. կամաց-կամաց կսկեմ գիտակցել ամեն ինչ”:
Կարեն Ստեփանյանը եւ Աելիտա Չիլինգարյանը
Մեր հարցին, թե արդյոք որդու խնամքի հարցում օգնելու է կնոջը, ռեժիսորը հետեւյալն է պատասխանել.“Իհարկե, օգնելու եմ, ինչպես կարող եմ չօգնել:)”:
BRAVO.am-ը շնորհավորում է Կարեն Ստեփանյանին եւ Աելիտա Չիլինգարյանին` նրանց փոքրիկին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները` Կարեն Ստեփանյանի եւ Աելիտա Չիլինգարյանի “ֆեյսբուքյան” էջերից եւ "NEO Photography"-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: