×


Ծնվել է Նոնա Թելոյանի եւ Դավիթ Հակոբյանի առաջնեկը

BRAVO.am-ը գեղեցիկ ֆոտոշարքով առաջինը տեղեկացրեց, որ դերասան-ամուսիններ Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանը սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Եվ ահա այսօր արդեն ուրախ ենք հայտնել բարի լուր, որ փոքրիկը ծնվել է: Նոնան ամուսնուն արու զավակ է պարգեւել: Երիտասարդ զույգը տղային անվանակոչել է Էդուարդ` Դավիթի հայրիկի պատվին: 

Դավիթ Հակոբյանը եւ Նոնա Թելոյանը ծնողներ են դարձել


Երեխան ծնվել է 3.4 կգ քաշով եւ 51 սմ հասակով: Նորաթուխ հայրիկը մեզ հետ զրույցում ասել է, որ արդեն տեսել է որդուն.«Հուզվել էի եւ չէի կարողանում խոսել, ոչինչ չէի լսում… Իմ հույզերն ինձ կերան, հասկացա` կյանքի նոր սկիզբ է»:

Նոնա Թելոյանը որդի է ունեցել


Դավիթի խոսքով` կինն ու փոքրիկն իրենց լավ են զգում, մի քանի օրից արդեն տանը կլինեն.«Երկուսիս էլ նման է: Նորածին երեխայի նման չէ, շատ նուրբ է ու գեղեցիկ, կարծես սպիտակ լույս լինի»:

BRAVO.am-ը Էդուարդին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անգոհ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Հակոբ Քալաշյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW