Ռուբեն Սասունցին դեռ ամիսներ առաջ BRAVO.am-ին պատմել էր, որ 2013-ին կծնվի իր առաջնեկը: Արեգը լույս աշխարհ է եկել հունվարի 29-ին: Երգչի կինը` Վանուհին, ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով:
Ռուբեն Սասունցին կնոջ` Վանուհու հետ
“Շատ սիրուն տղա է: Քաշը 3կգ 300 գրամ է, իսկ հասակը` 54 սմ: Բավական բարձրահասակ է: Երբ հոնքերը կիտում, մռութները հավաքում է, միանգամից երեւում է, որ ծուռ սասունցի է”,-BRAVO.am-ին ասել է Ռուբենը:
Ռուբեն Սասունցու նորածին որդին` Արեգը
Երգիչը մեզ հետ զրույցում նշել է, որ հոգատար հայրիկ է.“Գիշերները հաճախ ես եմ օրորում, որ քնի, զգուշությամբ ծածկում եմ. չեմ ուզում անհանգստացնել կնոջս: Օգնում եմ երեխայի խնամքի հարցում”:
Ռուբեն Սասունցու նորածին որդին` Արեգը
Ռուբեն Սասունցին ասել է, թե Արեգի ծննդից հետո շատ բան է փոխվել իր կյանքում. “Զգացողություններս բառերով նկարագրել անհնար է. ուր գնում եմ, ուշք ու միտքս ինքն է, րոպեներն եմ հաշվում, թե երբ պետք է տուն գնամ ու գրկեմ տղայիս”:
Երգիչը, ինչպես նշել է, որդուն երբեք չի պարտադրելու այս կամ այն մասնագիտությունը, սակայն համոզված է, որ Արեգը երգն ու պարը հաստատ սիրելու է. “Սասունցու տղա է,այլ կերպ հնարավոր չէ”:
Ռուբեն Սասունցին կնոջ հետ` Միացյալ Նահանգներում
Ի դեպ, Ռուբեն Սասունցին նախորդ տարեվերջին “Նազանի” երգի հիման վրա տեսահոլովակ է ներկայացրել, որն առաջարկում ենք դիտել ստորեւ:
BRAVO.am-ը շնորհավորում է Ռուբեն Սասունցուն եւ կնոջը ծնողներ դառնալու կապակցությամբ` փոքրիկին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:):
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ռուբեն Սասունցու անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: