×


Ծնվել է Լուսիի եւ Արամայիս Հայրապետյանի որդին

Սեպտեմբերի 18-ն այսուհետ տոնական է Արամայիս Հայրապետյանի եւ Լուսինե Աղաբեկյանի ընտանիքում: Երգչուհին ռեժիսորին որդի է պարգեւել: 3 կգ 300 գրամ քաշով եւ 50 սմ հասակով ծնված տղային ծնողներն անվանակոչել են Նոյ:

«Որոշեցինք պատմական այս անունն ընտրել, որը տարբեր լեզուներով հեշտ ու գեղեցիկ է արտասանվում: Հուսով եմ՝ տղաս էլ կհավանի իր անունը»,- BRAVO.am-ին ասել է երջանիկ հայրիկը:

Լուսին եւ Արամայիս Հայրապետյանը


Արամայիսից տեղեկացանք, որ կինն ու որդին իրենց լավ են զգում.«Երկուսն էլ արդեն հիվանդասենյակում են: Շուտով ինձ էլ թույլ կտան նրանց տեսակցել»:

Ռեժիսորը դժվարացավ խոսել զգացողությունների մասին.«Չեմ կարող բացատրել ապրումներս. անսահման ուրախ ու երջանիկ եմ: Արդեն հասցրել եմ ընկերներիս հետ նշել տղայիս լույս աշխարհ գալը, երեկոյան էլ մյուս մտերիմներիս կհանդիպեմ»:

Նոյը ռեժիսորի երկրորդ երեխան է: Առաջին ամուսնությունից Արամայիսը դուստր ունի:

BRAVO.am-ը նորածին Նոյին ու աշխարհի բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները՝ Արամայիս Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին