×


Կարինա Առուստամյանի 29-ամյակի ուրախ երեկույթի հյուրերն ու նվերները

Կարինա Առուստամյանը դարձել է 29 տարեկան: «The Band»-ի վոկալիստն իր տարեդարձը վերածել էր խելահեղ համերգ-երեկույթի, որին ներկա էին նրա մտերիմներն ու գործընկերները.«Շնորհակալ եմ, որ ձեր թանկ ժամանակը տրամադրել եք ու կողքիս եք: Սիրում եմ բոլորիդ ու հարուստ եմ ձեզնով»` այս խոսքերով նա բեմից ողջունեց հյուրերին՝ ընդունելով շնորհավորանքներն ու նվերները:

Կարինա Առուստամյանը նշել է 29-ամյակը


Բեմում էին «Yellowstones» խմբի երաժիշտները, Աղվան Պապոյանը, Դավիթ Բադալյանը, Մարինե Հակոբյանը, Նիկ Էգիբյանը, նաեւ պարելու սիրահար հյուրերը:): Երգչուհուց բացի ակումբում եւս երկու հոբելյար նշում էին իրենց ծննդյան օրերը, որոնց համար Կարինան երգում էր, իսկ իր տորթի մոմերը փչելու ընթացքում երգում էին ներկաները:

Կարինան գործիքավորող Ջորջ Բրեյնշեյքերի եւ Հովսեփ Երեմյանի հետ հանդես է եկել նաեւ նոր նախագծի պրեմիերայով.«Կան արտասահմանյան հիթային երգեր, որ էլէկտրոնային են եւ կենդանի կատարելը դժվար է: Այս նախագծի իմաստն այն է, որ նոր երգացանկ մատուցենք` ձայնային նոր որակով: Այդ գործիքավորումն ապահովում է Ջորջը, իհարկե, օգտագործում ենք նաեւ հայկական գործիքներ»:

Կարինա Առուստամյանի 29-ամյակին


«The Band»-ի երաժիշտները հոբելյարին նվիրել են իր հասակին հասնող ծաղիկներ, նրա համար անսպասելի էր հաղորդավար Ժակի հայտնվելը բեմում.«Ես հրավիրել էի «Ռադիո Վան»-ի անձնակազմին, բայց գիտեի, որ Գյումրիում են: Երբ երգելիս շրջվեցի ու տեսա Ժակին, անչափ ուրախացա: «Գողթ» խմբի երաժիշտ Հայկ Կարապետյանն էլ կնոջ հետ «ինսթագրամյան» նվեր մատուցեց ինձ ու հյուրերիս: Բոլոր ցանկացողները տեղում նկարվում ու նկարը վերբեռնում էին «Ինսթագրամ»` կադրը նվեր ստանալով տպված տարբերակով»:

Կարինան BRAVO.am-ի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել բոլոր նվերների համար.«Ներկաներն ինձ հարազատ մարդիկ էին, ուզում էի՝ բոլորի համար լավ անցնի: Այնքան շատ էին, որ մեծ միջոցառման պատասխանատվությունից լարված էի: Անկեղծ ասած` մի անգամ տարեդարձիս վերջաբանը վեճի պատճառով տխուր ստացվեց, այլեւս չէի ուզում մեծ մասշտաբով նշել, բայց նաեւ ցանկությունս մեծ էր` 29-ամյակս ուրախ եզրափակեմ, որ հաջորդ տարի նոր տասնամյակի «դուռ» բացեմ:)»:

Կարինա Առուստամյանի 29-ամյակին


Ակումբներում հաճախ ելույթ ունեցող երգչուհին այս տարի իր խմբի հետ պլանավորել է էթնո-ֆանկ նախագծի ձայնասկավառակը թողարկել, նաեւ նոր տեսահոլովակ ներկայացնել Ջորջի հետ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW