×


Կարինա Դանելյանի սիրտը զբաղվա՞ծ է :)

Հասարակության կողմից ճանաչված մարդիկ, այդ թվում երաժիշտները, դերասաններն ու հաղորդավարները,  գիտեն եւ գիտակցում են, որ հանրությանը հետաքրքրում է ոչ միայն իրենց ստեղծագործական, այլեւ, ու երբեմն ավելի շատ, անձնական կյանքը:): BRAVO.am-ը բազմաթիվ նամակներ է ստանում իր ընթերցողներից, որոնք խնդրում են ճշտել այս կամ այն ասեկոսեի իսկությունը: Նախորդ անգամ խոսակցությունների “թիրախը” երգիչ Գոռ Սուջյանն էր, իսկ այս անգամ` հաղորդավարուհի Կարինա Դանելյանը:

Կարինա Դանելյանը


Վստահելի աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ Կարինան արդեն որոշ ժամանակ հանդիպում է Տիգրան անունով մի երիտասարդի հետ: Այս երկուսի սովորականից ջերմ հարաբերությունների մասին կարելի է կռահել նաեւ նրանց համացանցային էջերում տեղադրված լուսանկարներից, որտեղ գրկախառնության տեսարաններով պատկերներ էլ կան:):

Կարինայի ընկերը` Տիգրանը


Ավելին, զույգն “օրինականացրել” է հարաբերությունները “Ֆեյսբուք”-ում` փոխելով կարգավիճակը եւ նաեւ այդ կերպ հայտնելով սիրային կապի մասին: Նշենք, որ Կարինա Դանելյանն այս թեմայով պարզաբանումներ դեռեւս չի տալիս:

BRAVO.am
Լուսանկարները` Կարինա Դանելյանի եւ Տիգրանի “ֆեյսբուքյան” էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW