×


Կեղծում են Սիրուշոյի “PreGomesh” հավաքածուն

Շուկայում հայտնվել են Սիրուշոյի “PreGomesh” զարդերի եւ աքսեսուարների կեղծված տարբերակները: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է երգչուհու մենեջեր Արեւիկ Ուդումյանը: Հիշեցնենք, որ հավաքածուն հանրությանն առաջին անգամ ներկայացվել է ապրիլի 6-ին` “Dorians”-ի հետ համատեղ համերգի շրջանակում:

Սիրուշոն կրում է "PreGomesh" հավաքածուի զարդերից


“Դեռ չէինք հասցրել հանձնել խանութներին, երբ տեղեկություն ստացանք, որ Սիրուշոյի հավաքածուի անվան տակ մարդկանց զանգահարում ու առաջարկում են գնել զարդեր, այն էլ` ավելի բարձր գներով”,-պատմել է նա:

Երգչուհու մենեջերը նաեւ հետեւյալն է նշել.“Հավաքածուն խանութներից հետ ենք վերցրել, եւ մասնագետները դրանց վրա լազերով SP(Sirusho Pregomesh) տառերն են դաջել, որոնք անզեն աչքով տեսանելի են զարդերի հակառակ կողմում”:

Սիրուշոն կրում է "PreGomesh" հավաքածուի զարդերից


Նշենք, որ Սիրուշոյի “PreGomesh” արծաթյա զարդերի հավաքածուն ներառում է մատանիներ, թեւնոց, մետաղադրամներով ճակատնոց, արծաթի ու կաշվի համադրությամբ գոտի, շարֆեր, շապիկներ, բջջային հեռախոսի պատյաններ եւ այլն:

Սիրուշոն կրում է "PreGomesh" հավաքածուի զարդերից


Արեւիկ Ուդումյանի խոսքով` զարդերը պահանջարկ ունեն. պարբերաբար ավելանում է պատվերների քանակը.“Մեծ հետաքրքրություն կա նաեւ սփյուռքահայերի կողմից: Կարծում եմ` “PreGomesh”-ը որոշ ժամանակ հետո հասանելի կլինի ու կվաճառվի նաեւ Հայաստանից դուրս”:

BRAVO.am
Լուսանկարները` IQ ամսագրի եւ Սիրուշոյի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին