×


Կինո Մոսկվայի մասին ի՞նչ է պատմել Վարդան Պետրոսյանը :)

Նոյեմբերի 25-ին, ժամը 21:30-ին “Արմենիա” հեռուստաընկերության եթերում կլինի Մեդիամաքս-ի “Երեւան. XX դար” հեռուստատեսային նախագծի ութերորդ հաղորդումը` Կինո Մոսկվայի մասին:

“Երեւան. XX դար” հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը


Տասնամյակների ընթացքում Կինո Մոսկվան հասցրել է հարազատ վայր դառնալ երեւանցիների մի քանի սերունդների համար: Հաղորդման մեջ իրենց հիշողություններն են ներկայացնում շենքի ճարտարապետ Տիրան Երկանյանի թոռը` լրագրող Արտյոմ Երկանյանը, դերասան Վարդան Պետրոսյանը:

Հաղորդման մեջ անդրադարձ կա նաեւ հասարակության կողմից կինոթատրոնի Ամառային դահլիճի պահպանության համար մղված պայքարին. այդ մասին պատմում է ճարտարապետ-քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը:

“Երեւան. XX դար” հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը


Հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը` Հայկական հեռուստատեսության ամենասիրված հաղորդավարներից մեկը:
 
“Երեւան. XX դար” հեռուստատեսային տարբերակի շրջանակներում արդեն եթեր են հեռարձակվել “Էրեբունի-Երեւան” շատրվանների, “Կոզիրյոկ” սրճարանի, “Կասկադի”,
“Կարապի լճի”, Մանկական երկաթուղու, “Էներգետիկների շենքի” եւ “Մարգարյան հիվանդանոցի” մասին պատմող հաղորդումները:

Հեռուստատեսային տարբերակի ստեղծման համար Մեդիամաքս-ը համագործակցում է “ԹՈՒՄՈ Դիզայն” ընկերության հետ:

BRAVO.am
Լուսանկարները` Թումո Դիզայնի, Թոփ լուսանկարը` "Արմենպրես'-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW