Հայտնի սուպերմոդել Կլաուդիա Շիֆերն օրերս իր ներկայությամբ պատվել է Մոսկվան, իսկ ավելի հստակ` որպես հատուկ հյուր մասնակցել է “Guess” ապրանքանիշի շոու-ռումի բացմանը:):
Կլաուդիա Շիֆերը Մոսկվայում
Տոնական կոկտեյլ-երեկույթին ներկա են եղել եւ Շիֆերի հետ շփվելու հնարավորություն են ունեցել ռուսական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, որոնց թվում` Յուլյա Կովալչուկը, Ելենա Պերմինովան, Եկատերինա Մուխինան, Պոլինա Գագարինան, Դանիիլ Ֆեդորովը, Իվան Նիկոլաեւը, Վիկտորիա Լոպիրյովան եւ այլք:
Ելենա Պերմինովան
Միջոցառման երաժշտական մասն ապահովել է դիջեյ Tatiana-ն: Նշենք, որ շոուռումի բացման առիթով Ռուսաստանի մայրաքաղաք էր ժամանել նաեւ Փոլ Մարչիանոն` “Guess” բրենդի գլխավոր եւ կրեատիվ տնօրենը:
Յուլյա Կովալչուկը
Երեկույթին տիրող մթնոլորտը զգալու համար առաջարկում ենք դիտել գեղեցիկ ֆոտոշարքը:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Ինֆորմացիան եւ լուսանկարները տրամադրել է “Guess Ռուսաստան”-ը


×
3,952





