×


Կրկնակի տոն Աննա Արմենակյանի ընտանիքում :)

Աննա Արմենակյանն oրեր առաջ նշել է դստեր ծննդյան տոնն ու ատամհատիկը: Խնջույքի լուսանկարներն ամերիկաբնակ երգչուհին տրամադրել է BRAVO.am-ին` տեղեկացնելով, որ փոքրիկ Անգելինայի մեկամյակը նշել են մեծ շուքով:):

Աննա Արմենակյանի ընտանիքը


«Աղջկաս օրն ուրախ տոնի էինք վերածել: Համախմբելով մեր գրեթե բոլոր հարազատներին ու ընկերներին` հիանալի ու անմոռանալի ժամանակ անցկացրինք: Ռեստորանի դահլիճը գեղեցիկ ու գունեղ ձեւավորել էիք: Ծաղրածու եւ երեխաների շատ սիրելի վարդագույն փոքրիկ մկնիկին էինք հրավիրել, ովքեր էլ ապահովեցին երեխաների ուրախ ժամանցը: Կարծում եմ` հյուրերը լավ տպավորություններով հեռացան»,- պատմել է նա:

Ատամհատիկի արարողության արդյունքով Անգելինան ապագա երաժիշտ է. «Ավանդույթի համաձայն` նրա շուրջբոլորը մասնագիտություններ խորհրդանշող իրեր էինք դրել. արքայադուստրս փոքրիկ դաշնամուր վերցրեց:)»,- ասել է երգչուհին` հավելելով, որ երբեք չի միջամտի երեխաների մասնագիտության ընտրությանը, միայն կօժանդակի խորհուրդներով.«Կարեւոր չէ, թե կյանքի ինչ ուղի կընտրեն, կարեւորն իրենց գործի գիտակ լինեն, լավ մարդ դառնան: Մենք նրանց ջերմության եւ սիրո մթնոլորտում ենք մեծացնում, ինչը, կարծում եմ, կայացման հարցում մեծ ազդեցություն կունենա»:

Աննա Արմենակյանի դստեր 1-ամյակին


Խոսելով դստեր ստացած նվերներից` Աննա Արմենակյանն ասել է, որ աղջնակը ոսկյա զարդեր է ստացել, խաղալիքներ ու գեղեցիկ զգեստներ:

BRAVO.am-ը շնորհավորում է Անգելինային` նրան եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Արմենակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW