×


Լյուսի Հայրապետյանի եւ Դայանա Դավթյանի վիզայի լուսանկարները

Հայ գեղեցկուհիների անձնագրերի լուսանկարները

Քիչ մարդիկ կան, որոնց դուր է գալիս իրենց անձնագրի լուսանկարը, բայց էլ ավելի քիչ են նրանք, ում հաջողվում է գեղեցիկ լինել պաշտոնական այդ լուսանկարում:): Սա այն դեպքն է, երբ գեղեցկուհիներն էլ բացառություն չեն: Անձնագրի լուսանկարում հաջող երեւալու համար նույնիսկ գեղեցիկ դիմահարդարումն ու սանրվածքը բավարար չեն: BRAVO.am-ի առաջարկին՝ տրամադրել իրենց անձնագրերի լուսանկարները, հայ մոդել-գեղեցկուհիներից ոչ բոլորն են համաձայնել:

Լիլիթ Մարտիրոսյանի վիզայի լուսանկարը


«Թոփ մոդել Հայաստան 2015», «Միսս մոլորակ 2015», «Միսս երկրագունդ 2017» տիտղոսակիր Լիլիթ Մարտիրոսյանն իր անձնագրի լուսանկարից երբեք չի կաշկանդվել.«Շատ եմ սիրում անձնագրիս նկարը, սիրում եմ նաեւ մնացած բոլոր պաշտոնական նկարներս»,-նշել է նա:

Լիանա Ոսկերչյանի անձնագրի լուսանկարը


Իսկ ահա «Միսս աշխարհ Հայաստան 2019»-ի հաղթող Լիանա Ոսկերչյանին իր լուսանկարը դուր չի գալիս.«Չի եղել դեպք, որ ինձ չճանաչեն անձնագրի նկարում, բայց այն չեմ հավանում: Վիզայի համար արված լուսանկարն եմ ավելի շատ հավանում»:

Լիլի Սարգսյանի անձնագրի լուսանկարը


«Միսս Հայաստան 2017», «Միսս աշխարհ Հայաստան 2017» Լիլի Սարգսյանին նույնպես իր լուսանկարը դուր չի գալիս.«Ինչպես բոլորը, ես էլ չեմ հավանում անձնագրիս լուսանկարը: Ասեմ, որ շուտով պատրաստվում եմ փոխել այն»,-նշել է նա:

Լյուսի Հայրապետյանի անձնագրի լուսանկարը


Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը սիրում է իր բոլոր պաշտոնական լուսանկարները.«Երեւի չափից շատ ինքնահավան եմ, դրանից է:): Անձնագրի այնպիսի նկար չեմ հիշում, որ հավանած չլինեմ»:

Դայանա Դավթյանի անձնագրի լուսանկարը


«Միսս տիեզերք Հայաստան 2019» Դայանա Դավթյանը նույնպես չի սիրում իր անձնագրի լուսանկարը, ասում է՝ միայն վիզայինն է իրեն դուր գալիս.«Կարծեմ 15 տարեկանում եմ լուսանկարվել, շատ փոքր եմ, դուր չի գալիս ինձ այս նկարը»,-նշել է նա:

Հ.Գ. Իսկ քեզ դո՞ւր է գալիս անձնագրիդ լուսանկարը:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ գեղեցկուհիների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW