Ջազ, ֆանկ, սոուլ երգչուհի Քրիստինա Մանգասարյանն ու բաս-կիթառահար Գեւորգ Արզումանյանն արդեն մեկ ամիս է` ամուսիններ են:): “Absolute” բենդի մեներգչուհու եւ ընտրյալի` ապրիլի 30-ին Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրությանը մեր անդրադարձը կարող եք կարդալ այստեղ:
Գեւորգ Արզումանյանի եւ Քրիստինա Մանգասարյանի հարսանիքին
“Հայաստանի ձայնը-2” հեռուստանախագծի եզրափակչում 3-րդ հորիզոնականը զբաղեցրած երգչուհին BRAVO.am-ին տրամադրել է իր հարսանեկան արարողության նոր լուսանկարները եւ պատմել օրվա ամենահիշարժան պահերի ու առաջիկա ծրագրերի մասին:
Քրիստինան հարսանեկան արարողության ընթացքում մի քանի անգամ հուզվել եւ արտասվել է.“Պսակադրությունից հետո, երբ հյուրերը եկեղեցում մոտենում ու շնորհավորում էին, ակամա աչքերս լցվեցին, հետո էլ ռեստորանում երգելիս ամուսինս այնպիսի հպարտ հայացքով էր ինձ նայում… :) Շատ լավ անցավ, մեր երաժիշտ ընկերներն ապահովեցին խինդն ու ուրախությունը”:
Խնջույքին երգել է ինչպես հարսի հայրը` երգիչ-կիթառահար Գեորգի Մանգասարյանը` կատարելով “Նյու Յորք, Նյու Յորք” երգը, այնպես էլ փեսայի հայրը` ժողովրդական երգիչ Վլադիմիր Արզումանյանը` ընտրելով Սայաթ-Նովայի ստեղծագործություններից:
Քրիստինա Մանգասարյանը
“Absolute” խմբի համերգային գործունեությունն այս շրջանում այնքան հագեցած է, որ նորապսակները հարսանիքի հաջորդ օրն իսկ ելույթ են ունեցել, ակումբային համերգներից մեկի ժամանակ էլ կրկին տոնել են իրենց միությունը.“Հարսանիքից մի քանի օր անց ակումբ էին եկել պսակադրությանը բացակա ու ներկա մեր բոլոր ընկերները, եւ համերգը վերածվեց հարսանեկան “afterparty”-ի:)”, -պատմել է Քրիստինան:
Նա ամուսնությունից հետո էլ համատեղում է իր երկու` ատամնաբույժի եւ երգչուհու մասնագիտությունները, նշում է` իրեն աջակցում է ինչպես Գեւորգը, այնպես էլ նրա ընտանիքը.“Սկեսուրս շատ է օգնում առօրյա հարցերում: Հիմա միասին ենք ապրում, բայց մի քանի ամսից, հավանաբար, կառանձնանանք, բայց ոչ թե չենք ուզում մեկ հարկի տակ ապրել, պարզապես մեր նորաստեղծ ընտանիքը պետք է կայանա”:
Քրիստինա Մանգասարյանը եւ Գեւորգ Արզումանյանն ամուսնացել են
BRAVO.am-ի հարցին, թե ամռան ընթացքում շարունակելու են աշխատել, Քրիստինան պատասխանել է, որ ամուսնական ճամփորդության մեկնելու նպատակ դեռ չունեն.“Աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է: Նախնական տվյալներով` հուլիսին ելույթ կունենանք Երեւանում կայանալիք նորաձեւության մեծ ցուցադրության ընթացքում: Կարծում եմ` ընդամենը մի քանի օրով կմեկնենք հանգստի”:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Քրիստինա Մանգասարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: