×


Հայկ Աֆրիկյան.“Առաջ Աստված, օգոստոսին հարսանիք կանենք”

“Արարատի լեգենդները” ֆիլմում, “Թափառում” ռոք օպերայում, “Ճակատագրի գերիները”, “Աննա”, “Դիմակահանդես” եւ “Անուրջներ” սերիալներում խաղալուց հետո դերասան Հայկ Աֆրիկյանն այս շրջանում որեւէ նկարահանման չի մասնակցում, իսկ պատճառը փորձել է պարզել BRAVO.am-ը:

Հայկ Աֆրիկյանը


“Այդ ամենի փոխարեն զբաղվում եմ իմ հիմնադրած դերասանական դպրոցի աշխատանքներով: Ամբողջությամբ կենտրոնացած եմ այս գործիս վրա”,-ասել է նա` հավելելով հետեւյալը.“Բացի վերոնշյալից, գոյություն ունեն կանոններ. մանավանդ գլխավոր հերոսները սերիալի ավարտից հետո որոշ ժամանակ պիտի դադարի շրջանում լինեն”:

Հայկ Աֆրիկյանն ու Ստելլան օգոստոսին կամուսնանան


Դերասանի խոսքով` հետագայում, երբ հարմար առաջարկներ լինեն, նկարահանումները կհամատեղի դպրոցի աշխատանքների հետ.“Պարտադիր չէ, որ դերս կրկին լինի գլխավոր: Պրոֆեսիոնալ դերասանի համար նշանակություն չունի` իր մարմնավորած կերպարը  գլխավոր է, թե երկրորդական: Իհարկե, ցանկալի կլինի, որ գլխավոր հերոսի դերում հանդես գամ: Ի վերջո, աշխատանքում ձգտում ենք միշտ առաջ գնալ”:

Չկա փոքր կամ մեծ դեր, կան փոքր ու մեծ դերասաններ. ահա այս գաղափարով է առաջնորդվում Հայկ Աֆրիկյանը.“Շատ եմ կարեւորում նաեւ այն թիմը, որը զբաղվում է սերիալներով կամ գեղարվեստական ֆիլմերով”:

Հայկ Աֆրիկյանը սերիալային գործընկերների հետ


“Շատ առաջարկներ մերժել եմ` հաշվի առնելով ռեժիսորի ով լինելը: Թող մեծամիտ չհնչի, բայց մերօրյա իրականության մեջ, երբ բազմաթիվ են սերիալները, շատերն օգտագործում են քիչ թե շատ հայտնի դեմք` բարձրացնելու համար ռեյտինգ ասվածը: Որակ եւ պրոֆեսիոնալիզմ է անհրաժեշտ, իսկ դերասանները միայն գումարի հետեւից թող չընկնեն, այլ մտածեն նաեւ որակյալ արտադրանքի մասին”,-նշել է նա ու տեղեկացրել, որ գեղարվեստական ֆիլմ նկարահանելու մտադրություն ունի:

Խոսելով անձնական կյանքում սպասվելիք փոփոխությունից` Հայկ Աֆրիկյանը BRAVO.am-ին ասել է, որ ինքն ու սիրելին` Ստելլան, առաջիկայում կպսակադրվեն. “Առաջ Աստված, օգոստոսին հարսանիք կանենք”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հայկ Աֆրիկյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW