“Հայկական օրորոցային գոհարներ”` այսպես է կոչվում 21 երգից բաղկացած նոր ձայնասկավառակը, որը կօգնի հայ մայրերին իրենց երեխաներին մեծացնել հայկական օրորների ներքո:
Տիգրան Մանսուրյանը
Նախագծի հեղինակն “Արեւիկ” հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանն է, CD-ի թողարկման հարցում նրան օգնել են ամուսինը` ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, եւ ծնողները: BRAVO.am-ի հետ զրույցում Սաբեթը նշել է, որ գաղափարը պատահական չի ծնվել.“Երկար ժամանակ փորձել եմ իմ փոքրիկ աղջկա համար գտնել ակապելլա տարբերակով հայկական օրորոցայիններ ու չեմ գտել: Հենց առանց նվագակցության տարբերակն էի ուզում, որպեսզի նման լինի մոր` երեխայի համար երգելուն: Չգտնելով այդպիսի մի ձայնագրություն` որոշեցինք մեր ուժերով իրականացնել նախագիծը: Մեր պատկերացմամբ երգչուհին անպայման պետք է լիներ մայր, որ անհրաժեշտ զգայունությամբ կատարի օրորոցայինները, եւ երկար փնտրտուքներից հետո ընտրեցինք Անահիտ Պապայանին”:
«Հայկական օրորոցային գոհարներ» ձայնասկավառակը
Սկավառակի շնորհանդեսին ներկա էին արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնց թվում էին նաեւ երգիչ Արամոն եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Մաեստրոն մեզ հետ զրույցում նշել է, որ երգչուհու ընտրությունը հիանալի է կատարվել.“Օրոր երգող ձայնը մոր ձայնն է: Դա համակ սերն է, սիրո ձայնն է, եւ այդ երգերի մեջ ընդգծված են այդ զգացողությունները”:
Տեքստը` Քրիստինա Բոյաջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լուսի Սարգսյանի


×
5,774





