Մոսկվաբնակ Անաստասիա Բրուխտին այս օրերին իր հայ պրոդյուսերի հետ Երեւանում է նոր տեսահոլովակներ նկարահանելու նպատակով։ BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ երգչուհին զուգերգ է ձայնագրել Սուպեր Սաքոյի հետ, գործիքավորումն էլ արել է Հայկոն։ Երգիչը եւս նկարահանվել է հոլովակում՝ դաշնամուր նվագելիս, իսկ Անահիտ Սիմոնյանն աշխատել է կադրից դուրս՝ որպես դիզայներ։
Անաստասիա Բրուխտին եւ Անահիտ Սիմոնյանը
Անաստասիայի մանկությունն անցել է Հայաստանում, 20 տարուց ավելի ապրում է Ռուսաստանում, մայրը հայ է, հայրը՝ հրեա։ Նրա պրոդյուսեր Բարոնը մեզ հետ զրույցում հայտնել է, որ նպատակ ունեն հայալեզու երգերով ներկայանալ հայ լսարանին.«Նա երկար ժամանակ երգում է Ռուսաստանի հայերի համար։ Չնայած՝ ազգանունը հայկական չէ, բայց խոսում, գրում ու կարդում է հայերեն»:
Անաստասիա Բրուխտին` նոր տեսահոլովակի նկարահանումներին
Պրոդյուսերի խորհրդով՝ «Ես քոնն եմ» զուգերգը ձայնագրել են Սուպեր Սաքոյի հետ, երգի հեղինակն Աննա Հովներն է.«Մեղեդային երգ է, Սուպեր Սաքոն այս անգամ ոչ թե ռեփ է կարդում, այլ երգում է անգլերեն։ Քանի որ նա ԱՄՆ-ում է, այնտեղ կնկարվի եւ կադրերը կուղարկի, բայց ապրիլին նախատեսված երեւանյան շնորհանդեսին ներկա կլինի»։
Հայկոն` նոր տեսահոլովակի նկարահանումներին
Երեւանում օրերս նկարահանված հոլովակի ռեժիսորն Արսեն Երեմյանն է։ Նա BRAVO.am-ին հայտնել է, որ երգչուհու հետ առաջին անգամ աշխատել է 2015 թվականին. «Այս հոլովակը նկարել ենք տաղավարում եւ դրսում, հատուկ սյուժե չունի, շեշտը դրված է խաղարկային հույզերի, սիրո ու բաժանման վրա։ Պրեմիերայի օրը կախված է նրանից, թե երբ Սուպեր Սաքոյի հատվածը պատրաստ կլինի»։
Բացի այս զուգերգից, Անաստասիան նույն թիմի հետ կներկայացնի «Девушка армянка» երգի հոլովակը։
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Բարոնը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: