×


Նորայր Մելքոնյանի հարսանիքին

Հայտնիները քեֆ են արել Նորայր Մելքոնյանի հարսանիքին

Նորայր Մելքոնյանն այս ամիս ամուսնացել է: Թեեւ երգիչը նախընտրում է չխոսել անձնական կյանքի կարեւորագույն այս իրադարձության մասին, BRAVO.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Նորայրն ու ընտրյալը՝ Դիաննան, պսակադրվել եւ միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել Երեւանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Զույգի քավորը Կարեն-Սեւակ դուետից հայտնի Կարեն Համբարձումյանն է:

Նորայր Մելքոնյանը


Նորապսակները հարազատների եւ մտերիմների հետ իրենց միությունը նշել են ռեստորանային համալիրներից մեկում: Հարսանյաց խնջույքին ներկա են եղել Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Սարոն, Ավետ Բարսեղյանը եւ հայտնի այլ դեմքեր:

Հարսանիքից հետո զույգը մեղրամսի է մեկնել Դուբայ:

Ամուսնությունից հետո երգիչը շարունակում է իր գործունեությունը: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, նա այս օրերին զբաղված է նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով:

BRAVO.am
Լուսանկարները՝ համացանցից

Կարդալ ավելին

Quality Sign BW