Դժվար է գտնել մեկին, ով Հելոուինն այնքան է սիրում, որքան Հայդի Քլումը, ու այդքան մանրակրկիտ պատրաստվում տոնին։
Посмотреть эту публикацию в Instagram
Նա ամեն տարի կերպարանափոխման հրաշքներ է ցուցադրում ու զարմացնում իր տեսքով: Այս անգամ 53-ամյա մոդելը երեկույթին ներկայացել է սեփական ձախ ձեռքի կտրված հսկայական կրկնօրինակի տեսքով: Վերարտադրել են նույնիսկ երակներն ու մատանիները:
Քլումը, որին Հելոուինի թագուհի են անվանում, Նյու Յորքում տոնի առիթով արդեն 25-րդ անգամ միջոցառում է կազմակերպել: Հյուրերի թվում են եղել նաեւ նրա երեխաները։ Լենի Քլումը Միսս Փիգգիի կերպարով էր, Յոհան Սամուելն ընտրել էր զոմբիի զգեստ, իսկ կրտսեր դուստրը՝ Լու Սամուելը, սուպերհերոս էր դարձել:
40-ամյա մոդել Իրինա Շեյքը տոնին մասնակցել է կարմիր, մարմինն ընդգծող լատեքսից կոմբինեզոնով: «Հրեշտակը վերածվել է սատանայի»,- իր կերպարն այսպես է բնորոշել Շեյքը: Դստեր՝ Լեայի հետ նա քաղցրավենիք է բաժանել, ինչը Հելոուինի անբաժան ավանդույթներից է:
Զենդայան վերարտադրել է Հոլի Բերիի հայտնի կերպարներից մեկը՝ կրելով Lanvin-ի 2000 թվականի վինտաժային զգեստը։
Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի 13-ամյա դուստրը՝ Նորթը, TikTok-ում տեսանյութ է հրապարակել՝ կերպարանափոխվելով Թիմ Բարթոնի «Մկրատաձեռն Էդվարդը» ֆիլմի գլխավոր հերոսի:
Փերիս Հիլթոնն ու նրա ընտանիքը չեն սահմանափակվել «Գեղեցկուհին եւ հրեշը» ֆիլմի հերոսների կերպարներում ֆոտոշարքով ու ներկայացել են նաեւ որպես «Ադամսների ընտանիք»:
Կարա Դելեւինը Հելոուինին կերպարանափոխվել է՝ դառնալով «Հինգերորդ տարրը» ֆիլմի Լիլուն, իսկ Blackpink K-pop խմբից Լիզան՝ գոթական ջրահարս։
Ջենիֆեր Լոպեսը դարձել է Ջեյն Ֆոնդայի մարմնավորած «Բարբարելլան», իսկ Մեգան Ֆոքսը՝ ջրահարս։
Մոդել Էշլի Գրեհեմն ընտրել է Դիսնեյի «Արիել» մուլտֆիլմի հերոսուհու կերպարը։ Մեկ այլ մոդել՝ Թինա Կունակին, տոնը նշել է դինոզավրի զգեստով, դերասանուհի Եվա Մենդեսը՝ ծովահենի, իսկ Զեյն Մալիկը՝ «Դիմակ» ֆիլմում Ջիմ Քերիի կերպարով։
Հեյլի եւ Ջասթին Բիբերները կերպարանափոխվել էին հրեշտակի ու դեւի, իսկ նրանց 2-ամյա որդին՝ Ջեքը, ուրվական էր: Ընտանեկան կերպարներ էին ընտրել նաեւ Բրուքլին Բեքհեմն ու Նիկոլա Պելցը, Նիկ Ջոնասն ու Պրիյանկա Չոպրան, Բարբրա Պալվինն ու Դիլան Սփրոուսը:


×
96





