×


Համո Ադիյանը, Անահիտ Առաքելյանը եւ Աշոտ Ասլիկյանը

Հին ու բարի «Կազիրյոկը»` նոր ճաշացանկով

«Կազիրյոկը» նոր ու թարմացված մենյու ունի, որի շնորհանդեսը երեկ էր` ամռան առաջին օրը: Չնայած եղանակի ոչ այնքան բարենպաստ լինելուն` ներկաների լավ տրամադրությունն ապահովված էր. լավ երաժշտություն, թարմ կոկտեյլներ, համեղ ուտեստներ, կալյաններ, սիրված հյուրեր։ Մի խոսքով` ամեն բան նպաստող էր հրաշալի ժամանակ անցկացնելու համար։

Երգչուհի Մանե Տոնոյանի կատարմամբ գեղեցիկ երաժշտություն էր հնչում, դե, իսկ իրենց գործում հմուտ խոհարարներն ու սպասարկող անձնակազմն ամեն ինչ արեցի երեկոն էլ ավելի հաճելի դարձնելու համար, ինչի վառ ապացույցն էլ հյուրերի գոհունակ ժպիտներն էին։

«Կազիրյոկ»-ի նոր ճաշացանկի շնորհանդեսին


Երեւանյան կոլորիտն էլ անպակաս. այստեղ էին Էլբակյանների գեղեցիկ ընտանիքը, դերասաններ, երգիչ-երգչուհիներ, ինչպես նաեւ «Կազիրյոկի» մշտական այցելուները։

«Կազիրյոկը»` բացառիկ ճաշացանկով եւ հյուրընկալ

«Միտքը մեր թիմինն է. այն, ինչ անում ենք, անում ենք միասին: Մտածեցինք` թարմություն է պետք հաղորդել հնին, եւ այդպես էլ արեցինք: Նշեմ, որ այն, ինչ մենք ենք ներառել մեր ճաշացանկում, շատ դժվար է գտնել որեւէ այլ տեղ, իսկ արդյունքն իսկապես հրաշալի է, ինչպես տեսնում եք»,-ասաց անձնակազմի ղեկավար Աշոտ Ասլիկյանը։

Հարցին, թե ինչու պետք է այցելել հենց «Կազիրյոկ», Աշոտ Ասլիկյանը պատասխանեց այսպես.«Քանի որ այստեղ աշխատում է Երեւանի ամենասիրուն աշխատակազմը, անհամեստություն չթվա, բայց մեզ մոտ են աշխատում մարդիկ, ովքեր ոչ միայն հմուտ են իրենց գործում, այլ նաեւ տիրապետում են այցելուի հետ շփման բոլոր կանոններին: Մեզ մոտ տաք է, ջերմ ու հարազատ: Ով մեկ անգամ գալիս է, դառնում է մեր մշտական այցելուն, իսկ մտերմիկ, ընտանեկան մթնոլորտ ստեղծողը հենց «Կազիրյոկն» է:)»։ 

«Կազիրյոկ»-ի նոր ճաշացանկի շնորհանդեսին

Գործընկերոջ մասին

«Մեր գործընկերն «Արյաց» գինիների ընկերությունն է: Հիմա այստեղ է նաեւ այդ ընկերության ներկայացուցիչը` ճանաչված ու սիրելի դերասան, ռեփեր Համո Ադիյանը, ով էլ կպատմի «Արյաց» գինու մասին»,-նշեց Աշոտ Ասլիկյանը:

«Նախ` պատմեմ անվան մասին. գինին ստանում ենք հայկական իսկական, այսպես ասած, արիական խաղողի տեսակներից, իսկ ճիշտ ընտրված տեսակը շատ կարեւոր է համային առանձնահատկության համար: Այն արտահանվում է շուրջ 16 երկիր, եւ այդկերպ փորձում ենք ներկայացնել մեր հայկական տեսականին դրսում։ Մենք անընդհատ աշխատում ենք առավելագույն արդյունքի հասնելու համար, իսկ գնահատականը թողնում ենք օգտվողին:)»,-ասաց Համո Ադիյանը։

«Արյաց» գինիները

Ի դեպ, այստեղ կարելի է հանդիպել ոչ միայն երիտասարդների, պատանիների, այլ նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչը վկայում է «Կազիրյոկ»-ի հարուստ կենսագրության մասին։ Այն գործում է դեռեւս 1957 թվականից, իսկ հնի եւ նորի համադրությամբ կարելի է տեսնել այսօրվա «Կազիրյոկը»:

Համո Ադիյանը` երեխաների հետ

Ներկաների կարծիքները

- Շատ ենք սիրում այստեղի կալյանները։
- Շատ լավ սպասարկում։
- Միշտ համեղ ու թարմ ուտեստներ։
- Հաճելի ու ընտանեկան մթնոլորտ։
- Մեկ անգամ եկեք, փորձեք ու համոզվեք։
- Մենք ամեն երեկո ընտանիքով գալիս ենք այստեղ, շատ երեւանյան ու հարազատ բան կա «Կազիրյոկում»։
- Թո՞ւյն երեկո ես ուզում։
Արի՛ «Կազիրյոկ»:

Տեքստը` Անահիտ Առաքելյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շաքե Արմենիի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին