×


Հմայակ Հակոբյանի դուստրերի մկրտությունն Էջմիածնում

«Պատվից առավել» հեռուստասերիալում Արգամի դերակատար Հմայակ Հակոբյանը որոշել է հայրենիքում կազմակերպել իր աղջիկների մկրտությունը: BRAVO.am-ը ներկա է եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մկրտարանում տեղի ունեցած արարողությանը եւ լուսանկարել ընթացքը:


Պարզվում է՝ դերասանի ընտանիքը վաղուց է ցանկություն ունեցել երեխաներին հայրենիքում կնքել: «Հուլիսի 29-ը պատահական չէինք ընտրել. ուղիղ երկու տարի առաջ նույն օրը մկրտվել է իմ ավագ եղբայրը՝ Արմենը, ով հանգամանքների բերումով մինչ 41 տարեկանը մկրտված չէր»,-մեզ հետ զրույցում նշել է Հմայակը եւ ավելացրել, որ բալիկների մկրտությունը շատ սպասված իրադարձություն է իրենց համար:

11-ամյա Մարինայի եւ 6-ամյա Մարիամի կնքահայրը դարձել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու ավագ քահանա Տեր Առաքել քահանա Ամիրյանը:


«Մոսկվայում իմ բալիկները հաճախում են եկեղեցու հովանու ներքո գործող «Հայորդաց տուն» հայկական կիրակնօրյա դպրոցը, որտեղ ոչ միայն գրել-կարդալ են սովորել, այլեւ հաճախում են թատերական, երաժշտական, պարի, երգի խմբակներ: Շնորհակալ ենք նրանց՝ մեր մանուկներին հայ մշակույթին մոտ պահելու համար»,-նշել է դերասանը:


2010 թվականին Մոսկվա տեղափոխված դերասանն ասել է նաեւ, որ մկրտության խնջույքի հյուրերն իրենց հարազատներն են, նաեւ կինոյի, հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչներ, երգիչներ.«Մարդիկ, ովքեր ինձ հոգեհարազատ են, ընկեր են: Ես ծննդով Վայոց ձորի Արենի գյուղից եմ, այնտեղից եւս ունենք հյուրեր»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին