BRAVO.am-ին ընթերցողներից մեկը հայտնել է, թե Հրանտ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանը բաժանվել են: Պարզելու համար՝ արդյոք լուրը համապատասխանում է իրականությանը, եւ ինչու է ամենասիրված աստղային զույգերից մեկը որոշել վերջ դնել հարաբերություններն, փորձեցինք զրուցել անձամբ դերասանների հետ:
Լուիզա Ներսիսյանը հերքեց տեղեկությունը՝ ասելով, որ այն չի համապատասխանում իրականությանը: Հրանտ Թոխատյանն էլ ասաց, որ ինքը նման լուրերը չի մեկնաբանում: Մեր ճշտող հարցին՝ այսինքն տեղեկությունը ճիշտ չէ, դերասանն ասաց՝ ոչ.«Ես այդ թեմայով չեմ ուզում ոչինչ մեկնաբանել»:
Հիշեցնենք, Լուիզա Ներսիսյանն ու Հրանտ Թոխատյանն ամուսնացել են մոտ 15 տարի առաջ եւ ունեն մեկ դուստր՝ Լիլիթը, ով արդեն 12 տարեկան է:
BRAVO.am


×
7,063






