×


Հրաչ Քեշիշյան. “Ինձ ոչ ոք ոչ մի տեղից չի հեռացրել”

““Արմենիա”-ի սեփականատերերը պաշտոնից հեռացրել են հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանին, քանի որ որոշակի դժգոհություններ ունեն նրանից”. ահա այս լուրն է շրջանառվում մամուլում, որը ճշտելու համար քիչ առաջ զրուցել ենք ռեժիսորի հետ:

Հրաչ Քեշիշյանը


“Ինձ ոչ ոք ոչ մի տեղից չի հեռացրել: Ես եմ հրաժարական տվել նոր պաշտոն ստանձնելու համար. հիմա “ՊանԱրմենիան մեդիա”-ի գլխավոր տնօրենի խորհրդականն եմ”,-BRAVO.am-ին տեղեկացրել է Հրաչ Քեշիշյանը: 

Ռեժիսորը նաեւ նշել է, որ զբաղված է նոր` “Գարեգին Նժդեհ” գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի նկարահանման աշխատանքներով. “Չէի կարող համատեղել, իսկ ինձ համար կարեւորը ֆիլմն է”:

Դավիթ Բաբախանյանը


Տեղեկությունների համաձայն, “Արմենիա TV”-ում Հրաչ Քեշիշյանին կփոխարինի ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Դավիթ Բաբախանյանը, որը եղել է “Արմենիա” հեռուստաընկերությամբ հեռարձակված “Կարգին հաղորդում” նախագծի ռեժիսորը, “Կարգին մուլտեր” նախագծի եւ “Դժբախտ երջանկություն” հեռուստասերիալի պրոդյուսերը, նկարահանել է “Պահանջվում է միլիոնատեր”, “Փեսացուն կրկեսից” ֆիլմերը եւ այլն:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Հրաչ Քեշիշյանի եւ Դավիթ Բաբախանյանի "ֆեյսբուքյան" Էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW