×


Հրեշտակ Ալեսանդրա Ամբրոսիոն ցուցադրել է 2,5 միլիոնանոց կրծկալը

“Victoria’s Secret”-ը ներկայացրել է այս տարվա ամենաթանկարժեք կրծկալը, որի մասին արդեն պատմել ենք:  “Fantasy Bra”-ն մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն կցուցադրի դեկտեմբերի 4-ին կայանալիք շքեղ շոուի ընթացքում:

Հրեշտակ Ալեսանդրա Ամբրոսիոն ցուցադրել է 2,5 միլիոնանոց կրծկալը


Կրծկալի գինը 2,5 միլիոն դոլար է: Ինքնատիպ ներքնազգեստը, որն անվանել են  “Floral Fantasy Bra”, հեղինակել է “London Jewelers” ընեկրությունը: 5000-ից ավելի թանկարժեք քարերով զարդարված ծաղկային կրծկալի կարեւոր բաղադրիչը 18 կարատանոց դեղին եւ վարդագույն ոսկին է: “Fantasy Bra”-ն զարդարված է նաեւ ադամանդե երկու ծաղկով:

Ալեսանդրան ներկայացրել է նաեւ “Bombshell Fantasy” օծանելիքը


Ալեսանդրան ներկայացրել է նաեւ “Bombshell Fantasy” օծանելիքը, որը զարդարված է սպիտակ, վարդագույն եւ դեղին թանկարժեք քարերով, 10-ը կարատանոց սպիտակ ադամանդներով: Օծանելիքի արժեքն է 500 հազար դոլար:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Glamour.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW