Նախօրեին ողբերգական պատահարի հետեւանքով մահացած “Մագա դանս” պարային համույթի ղեկավար Մարգարիտա Գյուլբարյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր ժամը 18:00-ից Երեւանում, Հարավ-Արեւմտյան Բ-1 թաղամաս, Անդրանիկի փող. 84 շենք հասցեով:
"Մագա դանս" պարային համույթի ղեկավար Մագան
Հիշեցնենք, որ Մագան մահացել է երեկ գիշերը Խանջյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով:
Մեր ընթերցողներին Մագան ծանոթ է մի շարք կատորողների, այդ թվում՝ Արման Հովհաննիսյանի եւ Նարեկ Բավեյանի հետ համագործակցությամբ:
BRAVO.am-ի անձնակազմը ցավակցում է Մարգարիտայի հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում վթարի հետեւանքով տուժած մյուս անձանց:
BRAVO.am


×
34,685





