×


Մահացել է Շառլ Ազնավուրը

Կյանքից հեռացել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ցավալի լուրը հայտնել է AFP գործակալությունը: Մեծանուն հայը 94 տարեկան էր:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա հեղինակած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը եւ այլք։

«Հուսով եմ բեմում լինել առնվազն մինչեւ 100-ամյակս»՝ 2017 թվականին Փարիզում իր մենահամերգի ժամանակ ասել էր Ազնավուրը: Նյութը կարդացեք այստեղ:

Նախորդ տարի Հոլիվուդում բացվեց Շառլ Ազնավուրի պատվո աստղը: Մանրամասներն՝ այստեղ:

BRAVO.am-ը տարիներ առաջ հանրությանը քիչ հայտնի դրվագներ էր ներկայացրել աշխարհահռչակ երգչի կյանքից: Նյութն առաջարկում ենք կարդալ այստեղ:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին