Հոլիվուդի Փառքի ծառուղում երեկ բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը: Մեծանուն արտիստի պարգեւը «Կենդանի կատարում» անվանակարգում է։ Աստղը գտնվում է պատմական Pantages թատրոնի հարեւանությամբ։
Հոլիվուդում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը
Ավելի քան 70 տարվա երաժշտական կարիերայի ընթացքում Ազնավուրը ձայնագրել է 1400 երգ (դրանցից 1300-ի անձամբ է հեղինակել) եւ թողարկել ավելի քան 390 ձայնասկավառակ, բոլորն էլ՝ բազմալեզու։ Նրա ձայնասկավառակներից շատերը ճանաչվել են «Ոսկե» եւ «Պլատինե»` գրանցելով միլիոնից ավելի օրինակների վաճառք: Ազնավուրը նկարահանվել է 90-ից ավելի ֆիլմերում։
Հոլիվուդում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը
Ստեղծագործական հսկայական ժառանգությունից բացի, Շառլ Ազնավուրը մեծ մարդասիրական գործունեություն է ծավալում։ Նրա ակտիվ բարեգործության վկայությունն է նաեւ «Pour Toi Armenie» հիթային երգից ստացված ողջ հասույթի ուղղումը Հայաստանում 1988-ի ավերիչ երկրաշարժից տուժածներին։ Մանրամասներն այստեղ:
Հոլիվուդում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը
BRAVO.am
Լուսանկարները՝ Reuters


×
7,718





