«Շանթ»-ի «Խոպանի տեսություն» սիթքոմում Աշխենի դերակատար Մանանա Գեւորգյանն այս ամառ հանգիստը համատեղում է աշխատանքի հետ: Պարուհի-դերասանուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ իր ղեկավարած “Մանանա դանս” խմբի հետ այս օրերին Վրաստանում է:
Մանանա Գեւորգյանը
«Սաներս մասնակցել են պարի միջազգային մրցույթի եւ գրավել պատվավոր առաջին հորիզոնականը:): Հիմա էլ հանգստանում եմ. սիրում եմ ծովը, արեւն ու ամառը»,- ասել է նա` հավելելով, որ Սեւ ծովի ափին իր համար ժամանակն աննկատ է անցնում. «Անընդմեջ լողում եմ եւ արեւայրուք ընդունում»:
Մանանա Գեւորգյանը
Մանանայի կարծիքով` անմոռանալի եւ ուրախ ժամանցի համար անհրաժեշտ է ճանապարհորդել մտերիմների հետ.«Ճիշտ է` երբեմն անհրաժեշտ է միայնակ ինչ-որ տեղ գնալ, կտրվել առօրյա հոգսերից, առանձնանալ շրջապատից, որ կարողանաս լիցքաթափվել, իմի բերել մտքերդ, բայց դա միայն երբեմն:): Ընկերախմբով հանգիստը վայելելու հաճույքը բոլորովին այլ է»:
Մանանա Գեւորգյանը
Դերասանուհի-պարուհին Հայաստան կվերադառնա օգոստոսի 20-ին` շարունակելու նկարահանվել եւ դասավանդել իր պարի ստուդիայում.«Արդեն կարոտել եմ բոլորին:)»:
Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Մանանա Գեւորգյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: