Սարգիս եւ Մանո Գրիգորյանների համար սիրո տոները չեն տարբերվում սովորական օրերից: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենց համար ամեն օրն է սիրո տոն.«Գրեթե ամեն շաբաթ-կիրակի մենք սիրո տոն ենք նշում՝ մի նոր սիրահար զույգի միավորելով, նոր ընտանիքի կազմավորմանը ներկա լինելով: Մեր կազմակերպած ամեն հարսանիքի հերոսների հետ մենք վերհիշում ենք մեր անցած ուղին՝ ծանոթություն, նշանադրություն, ամուսնություն: Մեզ համար տոնական են այն օրերը, երբ կարողանում ենք տանը մնալ ու մի փոքր հանգստանալ»:
Սարգիս եւ Մանո Գրիգորյանները
Մանոյի խոսքով`երբեք հատուկ առիթներով իրար նվերներ չեն մատուցել.«Մենք միմյանց հետաքրքիր ու հիշարժան պահեր ենք պարգեւում, միասին հաճելի որեւէ վայր ենք գնում, լավ ժամանակ անցկացնում, մեր ընկերներին տեսնում, զրուցում»:
Սարգիս եւ Մանո Գրիգորյանները
Ընտանեկան ու աշխատանքային տարաձայնությունները զույգից անպակաս են.«Վայ, հաճախ ենք վիճում: Հիմնականում վեճեր հրահրողը Սարգիսն է, հաշտության առաջին քայլն էլ գրեթե միշտ ինքն է անում: Վեճերի թեմաները բազմազան են, բայց տանն ունեցած կռիվները երբեք չեն անդրադառնում մեր աշխատանքի վրա: Ամեն բան անում ենք, որ մեզ հետ շփվող մարդիկ չզգան, որ ինչ-որ բան այն չէ, այդպես էլ շուտ հաշտվում ենք»,-պատմել է դերասանուհին:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: