×


Մանո Գրիգորյանի ընտանեկան նոր ֆոտոշարքն ու կրկին մայրանալու ցանկությունը

Սարգիս եւ Մանո Գրիգորյաններն ընտանեկան նոր լուսանկարներ ունեն, որոնք տրամադրել են BRAVO.am-ին, իսկ զրույցի ընթացքում դերասանուհին պատմել է աշխատանքային նորությունների, նաեւ ամուսնուն եւս մեկ երեխա պարգեւելու ցանկության մասին:

Մանո եւ Սարգիս Գրիգորյանները


Մանոն տեղեկացրել է, որ ֆոտոշարքն արվել է Սարգսի քրոջ նշանադրության ժամանակ, որի կազմակերպչական աշխատանքներն իրենք են իրականացրել: Թեեւ արարողությունը ձմռանն է եղել, փորձել են գարնանային գունեղ տրամադրություն պարգեւել հյուրերին.«Հազվադեպ է լինում, որ առիթներին նաեւ մեր երեխաներն են մասնակցում: Այս դեպքում նրանք հատուկ առաքելություն ունեին. զույգին օգնել են մատանիները փոխանակելու հարցում»:

Նրանց առօրյան այս շրջանում բուռն աշխատանքային է.«Սարգիսը նկարահանման տարբեր առաջարկներ ունի, մեր ստուդիայում դերասանի վարպետություն է դասավանդում, իսկ ես շարունակում եմ պարի պարապմունքներս ու տարբեր միջոցառումների կազմակերպումը: Մի խոսքով` քիթ մաքրելու ժամանակ չունենք։)»:

Մանո Գրիգորյանը


Մանոյից հետաքրքրվել ենք՝ արդյոք միմյանցից չեն հոգնում համատեղ աշխատանքի պատճառով.«Սուտ է, երբ ասում են՝ ամուսինները միմյանցից հոգնում են՝ անընդհատ միասին լինելով: Կարեւորը ներքին ներդաշնակությունն է, հնարավոր է՝ զույգն անընդհատ միասին լինի, բայց ոչ՝  հոգեպես, եւ հակառակը: Մենք իրար շատ լավ ենք հասկանում, աշխատանքում էլ գիտենք՝ ով ինչում է ուժեղ»:

Դերասանուհին նշել է՝ չնայած ամենօրյա խիստ զբաղվածությանը, չեն անտեսում երեխաներին.«Ազատ ժամերին միասին ժամանցի վայրեր ենք գնում, զբոսնում ենք ու համեղ ուտեստներ ճաշակում: Իսկ օրվա ընթացքում աղջիկներն ինձ հետ պարի դասերի են հաճախում, ինձ էլ «ընկեր մամա» են ասում:)»:

Մանո Գրիգորյանը՝ դուստրերի հետ


Մանոն անկեղծորեն նշել է, որ ցանկանում է կրկին մայրանալ.«Ուզում եմ՝ մեր տանը նորածնի ճիչ լսվի: Մտածում եմ՝ դրանից հետո գուցե դադար վերցնեմ, բայց միեւնույն ժամանակ էլ գործում այնքան ներդրում ունենք, որ չեմ կարող թողնել այդ ամենը: Չգիտեմ, ամենն Աստծո հույսին ենք թողել. ինչպես կամենա, այդպես էլ կլինի»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մանո Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW