×


Մանո.“ Սարգիսը դեմ էր, բայց հետո հասկացավ, որ…”

Սարգիս եւ Մանո Գրիգորյաններն երեկ վերադարձել են ծովափնյա հանգստից, որի ընթացքում զույգի հետ են եղել ինչպես դուստրերը, այնպես էլ ընկերները` “վիտամինցի” Արմուշը` կնոջ եւ որդու հետ: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ նախորդ տարվա պես այս անգամ էլ ուղեւորության համար ընտրել էին հուլիս ամիսը:

Մանո եւ Սարգիս Գրիգորյանները


“Անթալիայի Կեմեր հանգստավայրում էինք: Սկզբում Սարգիսը դեմ էր Թուրքիա մեկնելու իմ նախաձեռնությանը, բայց հետո հասկացավ, որ այնտեղ մեր պատմությանն առնչվող եւ մեզ հետաքրքրող վայրեր շատ կլինեն: Ես էլ ուզում էի տեսնել մեր նախահայրերի երկիրը: Տխրում եմ, որ այդ հարստությունն այլեւս մերը չէ, սիրտս ցավում էր, որ հարեւանությամբ գտնվող հյուրանոցը “Կիլիկիա” էր կոչվում”,-պատմել է Մանոն:

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները ծովափնյա հանգիստ են վայելել


Տարբեր վայրերում իրենց հանգիստը վայելած ամուսնական զույգը առանձնացնում է Բարսելոնան.“Իսպանական այս քաղաքն ամենաշատն է տպավորել: Այն իսկապես շնչում է արվեստով”: 

Գրիգորյանների ընտանիքին մեր նախորդ անդրադարձը կարդացեք այստեղ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մանո Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW