×


Մարի Աքսելը, Սոֆի Դեւոյանը, Արփինե Գաբրիելյանը եւ ուրիշներ մասնակցել են ֆեշն միջոցառման

Մայիսի 25, Երեւան, Կառավարության նիստերի դահլիճի ճեմասրահ եւ հայկական նորաձեւություն... Երեւի թե կռահեցիք, որ այստեղ է տեղի ունեցել “Հայաստանի երեւանյան նորաձեւության շաբաթ” փառատոնը, որի շրջանակում կայացել է դիզայնի ոլորտի ազգային 4-րդ մրցանակաբաշխությունը:

“Հայաստանի երեւանյան նորաձեւության շաբաթ” փառատոնին


Մոտ 50 րոպե ուշացմամբ սկսված միջոցառումը բացվել է Սոֆի Դեւոյանի “Պարի եւ հոգու թատրոնի” պարային ու նկարչական բեմադրությամբ, այնուհետեւ Մոսկվայից ժամանած ոճաբան Հովհաննես Առաքելյանը “հարս” դարձած երգչուհի-հաղորդավարուհի Արփինե Գաբրիելյանին նոր սանրվածք է արել հյուրերի ներկայությամբ: Երեկոյի երաժշտական մասն էլ ապահովել է DJ Tairoff-ը:

Ճեմասրահի գորգապատ բեմահարթակում ցուցադրվել է հայ, ռուս մոդելավորողների եւ խանութ-սրահների արտադրանքը: Նինա Հովնանյանի մանկական զգեստները ցուցադրել են փոքրիկ աղջնակները, ռուս դիզայներ Նատալյա Միլյանովայի զգեստները` հայ եւ ռուս մոդելները, ռուսաստանաբնակ Նարինե Առուշանյանը ներկայացրել է “Գարուն-ամառ 2012” նոր հավաքածուն, որը, ի տարբերություն նախորդի, ավելի համահունչ էր նորաձեւության տենդենցներին:):

Մարի Աքսելը եւ Վիգեն Մնոյանը


Միջոցառման անակնկալներից մեկը եղել է հայկական հաղթական բանակին նվիրված ցուցադրությունը, որի շրջանակում ներկայացվել է ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության զորքերի համազգեստ: Այնուհետ տեղի է ունեցել արցախյան շնչով ցուցադրություն, իսկ Թուրքիայից մասնակցող ազգությամբ հայ մոդելավորող Ջուլիա Մութլոնը ներկայացրել է հայկական գավառների նկարների հիման վրա պատրաստված  տարազների ցուցադրություն:

Հայկական նորաձեւության եւ դիզայնի զարգացման մեջ ավանդ ունենալու համար վկայականներ են ստացել ռուսաստանաբնակ մոդել եւ դիզայներ Մարի Աքսելը, ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դեւոյանը, լուսանկարիչ Վիգեն Մնոյանը, Երեւանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին, դիզայներ Ֆաինա Հարությունյանը եւ այլք:

Երգչուհի, հաղորդավարուհի Արփինե Գաբրիելյանը


Սոֆի Դեւոյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, նշել է, որ շուրջ 20 տարի ստեղծում է բեմական զգեստներ ու աքսեսուարներ, որոնք էլ ցուցադրել են պարուհիները:

“Հայաստանի երեւանյան նորաձեւության շաբաթ” նախագծի հիմնադիր Արման Անտոնյանը հույս ունի, որ ամեն տարի, նույնսիկ տարին երկու անգամ Հայաստանում կանցկացվի այս միջոցառումը.“Փառատոնը կնպաստի հայկական նորաձեւության ամրապնդմանը, միգուցե ի հայտ գան նոր անուններ, բացի այդ, մենք գնահատում ենք նորաձեւության ոլորտում ավանդ ունեցողներին”:

Սոֆի Դեւոյանը


Արման Անտոնյանի փոխանցմամբ` 2000 թվականից այս փառատոնին մասնակցել են հայ եւ այլազգի տասնյակ մոդելավորողներ եւ ավարտական կուրսերի ավելի քան 200 ուսանող-դիզայներ:

Եթե ներկա եք եղել միջոցռմանը, առաջարկում ենք կիսվել տպավորություններով, եթե ոչ, կարող եք գնահատել լուսանկարների միջոցով:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW