Մարիամ Մելիքյանի ընտանիքում սեպտեմբերի 17-ը տոնական էր: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ արտերկրում նշել են ամուսնու 28-ամյակը.«Միասին որոշում էինք՝ ինչպես անցկացնել օրն, ու առաջարկեցի ճանապարհորդել: Մեկ օրում հավաքվեցինք եւ մեկնեցինք:)»:
Մարիամ Մելիքյանը՝ դստեր հետ
Գոռին անակնկալ մատուցելու համար նա դիմել է հյուրանոցի աշխատակիցների օգնությանը. «Ուղիղ կեսգիշերին գեղեցիկ տորթով եւ շամպայնով շնորհավորեցի: Շատ ուրախ ժամանակ անցկացրինք»:
Մարիամը նշել է, որ միմյանց նվերներ մատուցելու համար հատուկ առիթների չեն սպասում.«Երկուսս էլ սիրում ենք իրար ուրախացնել: Հաճախ ենք միմյանց համար նվերներ գնում: Հիմա Գոռի գործը մի փոքր դժվարացել է. այժմ մեկի փոխարեն երկու թիթիզ աղջիկների համար է նվերներ ընտրում:)»:
Մարիամ Մելիքյանն՝ ամուսնու հետ
Կարճատեւ ուղեւորության ընթացքում ամուսինները հասցրել են նաեւ փոքր-ինչ հանգստանալ՝ իրենց դստեր հետ լողավազանում լողալով եւ արեւայրուք ընդունելով.«Այսքանով չենք սահմանափակվի. առաջիկայում կմեկնենք էկզոտիկ որեւէ երկիր»:
Նյութը` Մերի Պողոսյանի / Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Մելիքյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: