Մարիամ Մելիքյանը, որը տեւական ժամանակ է` մուտք է գործել հեռուստատեսություն, “Yere1” նախագծում նկարահանվելուց բացի, առաջին անգամ կներկայանա որպես հաղորդավարուհի: Հոկտեմբերի 18-ին կսկսվի “Բլեֆ”-ի նոր եթերաշրջանը, որը Մենչը` Արմեն Պետրոսյանը, կվարի իր խաղընկերուհու հետ:
Արմեն Պետրոսյանը եւ Մարիամ Մելիքյանը
22-ամյա Մարիամը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ թեեւ չունի հաղորդավարական փորձ, բայց համապատասխան կրթություն է ստացել Երգի պետական թատրոնում:
Նրա խոսքով` հեռուստածրագիրը վարելու առաջարկը ստացել է “Արմենիա” հեռուստաընկերության կողմից.“Առաջին նկարահանումները բարեհաջող անցան, բայց դեռ չեմ կարող բացել փակագծերն ու ասել, թե ովքեր են եղել առաջին հերոսները: Ինքս տեղեկանում եմ թաքնված տեսախցիկի սյուժեներին, հետո իմ գաղափարներն էլ կառաջարկեմ, միգուցե ընդունեն եւ նկարեն”:
Մարիամ Մելիքյան
Մարիամը չգիտի` մեկ օր ինքն էլ կդառնա թաքնված տեսախցիկի “զոհը”, թե` ոչ, բայց նշում է, որ չի վախենում.“Հիմա ինչ-որ առումով հանգիստ եմ, քանի որ գիտեմ, թե առաջիկայում ում ենք նկարելու, կարծում եմ` ես դեռ պլաններում չկամ: “Բլեֆ”-ի թաքնված տեսախցիկն այժմ բաղկացած է երկու մասից. հայտնվելու են ինչպես հայտնի մարդիկ, այնպես էլ ցանկացած քաղաքացի”,-նշել է Մարիամ Մելիքյանը:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Մելիքյանը
Թոփ լուսանկարը` Արվին Քոչարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: